Վրաստանից Հայաստան ապրանքների ներմուծման գործընթացն արագացվելու է դեսպանատուն

Վրաստանից Հայաստան ապրանքների ներմուծման գործընթացն արագացվելու է դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունները շուտով կներդնեն տվյալների էլեկտրոնային փոխանակման համակարգ, որը կարագացնի սահմանին բեռների ստուգման գործընթացը։ Վրաստանում Հայաստանի դեսպանությունն այս մասին գրառում է կատարել ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում:

«Վրացի մաքսավորները Հայաստանի սահմանին ապրանքի մասին տվյալներ հավաքելիս դրանք կգաղտնագրեն թվային կոդով և այն կփոխանցեն հայկական կողմին, որը թույլ կտա հայկական մաքսակետում ապրանքը նորից չզննել կամ զննել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»,-ասված է գրառման մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում