AM | RU
USD
EUR
RUB

Ասում էիք, որ ստվեր կա, ո՞ւր է այդ ստվերը. Շարմազանով

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: «2019 թվականի բյուջեի նախագիծն ամենակարևոր քաղաքական փաստաթղթերից մեկն է, և իմ շեշտադրումներն էլ լինելու են հիմնականում քաղաքական»,- ԱԺ նիստի ժամանակ այսօր հայտարարեց ՀԿ խմբակցութության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

Նա խոստովանեց, որ իշխանության ներկայացուցիչ եղած ժամանակ ինքը հիմնականում ներկայացրել է բյուջեի դրական կետերը, մինչդեռ ընդդիմության դիրքերից այսօր վեր կհանի բացասականը՝ նպատակ ունենալով ոչ թե խանգարելու, այլ ուղղելու և այլընտրանքային առաջարկներ անելու։

«Հեղափոխության կամ իշխանափոխության առիթներից մեկն այն էր, որ մեր ժողովուրդն ուներ չբավարարված սպասումներ, այսինքն՝ տնտեսական աճի բավարարվածություն չկար, աշխատատեղերի բավարարվածություն չկար, միգուցե նաև արդարության հետ որոշակի խնդիրներ կային և այլն։ Իշխանափոխությունից հետո նոր կառավարությունից սպասումները չափազանց շատ են։ Ինչո՞ւ, որովհետև հեղափոխության լիդերները, այն ժամանակ դեռևս համաժողովրդական շարժման լիդեր Փաշինյանը, շատ բարձր «պլանկա» էր դրել՝ թռիչքային զարգացում, ՀՀ-ում աղքատներ չլինելու հանգամանք, կարմիր գծեր, տեսախցիկներ, արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձ և այլն»,- ասաց նա։

Էդուարդ Շարմազանովը չհամաձայնեց այն ձևակերպումներին, որ 2019 թվականի բյուջեն իներցիոն է։ Ըստ նրա՝ իներցիոն էր 2018 թվականի բյուջեն, քանի որ այն ընդունվել էր ՀՀԿ-ի իշխանության, Կարեն Կարապետյանի աշխատանքի ժամանակ։

«2019 թվականի բյուջեն բերել է նոր կառավարությունը և քաղաքական պատասխանատվություն է կրում դրա համար։ Նոր կառավարության բյուջեն չի կարող իներցիոն լինել։ Հիմա խոսեմ սպասումների մասին։ ժողովուրդը 2019 թվականին ավելի լա՞վ, թե վատ է ապրելու։ 2018 թվականին 6․5 տոկոս տնեսական աճ էր գրված, 2019 թվականին՝ 4,9 է գրված։ Հիմա 6,5 տոկոս տնտեսական աճով են լավ ապրո՞ւմ, թե 4,9-ով, պարզ է՝ 6,5-ով։ Ասում էիք, որ 800 մլն դոլարով բյուջեն կավելացնեք, բա ո՞ւր է այդ բյուջեն, ասում էիք, որ ստվեր կա, ո՞ւր է այդ ստվերը։ Երեկ Մինասյանը շատ հստակ ներկայացրեց, որ 1,3 տոկոս է։ Ես չեմ ասում՝ ստվեր չի եղել, ես հիմա ասում եմ՝ բա որ եղել է, ինչո՞ւ բյուջեում գրված չէ։ Ներդրումների կտրուկ անկում ունենք՝ առաջին եռամսյակում ունեցել ենք 100 մլն դոլարի, երկրորդ եռամսյակում՝ 11 անգամ պակաս՝ 9 մլն դոլարի ներդրում»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Նրա համոզմամբ, նվազել են նաև արտահանման ծավալները՝ խոսքը 10 տոկոս անկման մասին է։
Շարմազանովը հիշեցրեց, որ այս ամենին զուգահեռ կառավարությունը «էվոլյուցիոն» օպտիմալացում է իրականացնելու։ Նրա գնահատմամբ՝ այսօր կառավարության քաղաքականությունը շատ դեպքերում հակասում է հեղափոխության լիդերի՝ Նիկոլ Փաշինյանի հռչակած սկզբունքներին։

Էդուարդ Շարմազանովը նաև շեշտեց՝ թեև ինքը կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարը, միևնույն է, կարծում է, որ դա չպետք է լինի «ասֆալտին» փռելու ճանապարհով, այլ պետք է լինի օրենսդրական նախաձեռնությամբ, քաղաքական կամքով ու շարունակական աշխատանքով։

«Սակայն ՀՀ-ի համար ամենակարևորն անվտանգություն է։ Երբ ասում եմ՝ անվտանգություն, նկատի չունեմ միայն տեսանելի հակառակորդը՝ Թուրքիան, Ադրբեջանը, այլ նկատի ունեմ այն վատ երևույթները, որոնք կան։ Այս իմաստով ես չեմ տեսնում հայագիտության բլոկը որպես ստրատեգիական բլոկ։ Միգուցե մեր իշխանության ժամանակ էլ չի եղել, բայց եթե մեր իշխանությունն այդքան լավը լիներ, այսօր ես ձեր տեղը նստած կլինեի, իսկ դուք էլ ինձ կքննադատեիք։ Այսօր պետք է կիրառվի ներառական հայագիտություն, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան միլիոնավոր դոլարներ են դնում հայագիտական ամբիոների կողքին իրենցը սարքելու համար»,- ամփոփեց ԱԺ փոխնախագահը։

Լրահոս
Ստեղծեք և արարեք Սյունիքի մարզում. Հունան Պողոսյանը կոչ հղեց գործարարներին Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի անկյուն կստեղծվի Լիտվան նոր նախագահ ունի Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցությունը 28 երկրում կազմել է 50, 5 տոկոս Ազնավուրի երգերը՝ ֆրանսիացի երգիչների կատարմամբ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 27 Զոհրաբ Մնացականյանը ՉԺՀ գործընկերոջ հետ հանդիպմանը բարձր է գնահատել Չինաստանի աջակցությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը ՀՀ մի շարք մարզերում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ ՌԴ Հարավային ռազմական շրջանը նախապատրաստել է լեռնային զորավարժարաններում զինծառայողների ջերմահարումից պաշտպանության կետեր Հայաստանի և Վրաստանի բարեկամությունը տարածաշրջանում անվտանգության երաշխիք է. Արմեն Սարգսյանը՝ Սալոմե Զուրաբիշվիլիին ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանն ընդունել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իին Սա անցումային արդարադատություն չէ, սա անցումային հաշվեհարդարություն է. Տեսանյութ Թրամփը հայտնել է Ճապոնիա իր ժամանման մասին Հադրութի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին Լատվիայում ընթանում է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է կիսահղի լինելու քաղաքականությունից հրաժարվելու հայտ ներկայացել Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ Թևան Պողոսյանն առաջարկում է հայկական համալսարաններում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ բացել (Տեսանյութ) Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին Նախնական տվյալներով, Լիոնում պայթյունից վիրավորների թվում հայեր չկան «Ժամանակ». Արտակ Զեյնալյանը հունիսին հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ». Ո՞վ է խորհրդարանի «նյու Շմայսը» «168 Ժամ». Ինչու ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին «Ժողովուրդ». Եղբոր հրաժարականից հետո անձամբ է հրաժարականի դիմում գրել «168 Ժամ». Ինչո՞ւ է կտրուկ վատացել Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը «Հրապարակ». «Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը» «Ժողովուրդ». Ընդդիմությունը նոր սցենար է մտածում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում խախտվել է կրոնի ազատությունը ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզայի Մեյի հեռանալու կապակցությամբ Լարսի անցակետով բեռնատարների երթևեկությունը մայիսի 26-ին կարգելվի Հանցադեպ չկա. ՀՔԾ-ն մերժել է Իոաննիսյանի և Սաքունցի դիմումն ԱԱԾ-ի դեմ քրգործ հարուցելու մասին Իտալացի պատգամավորը խոստանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միշտ հնչեղ պահել Վալերի Օսիպյանի «շնորհակալությունը» Վիտալի Բալասանյանին Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել վարչական դատարան, Նազենի Ղարիբյանն արձագանքում է ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Գևորգ Դանիելյանը Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Անցումային արդարադատության թեմայով քննարկման ժամանակ Զոհրաբյանը հիշել է նովգորոդյան վեչեն և կախված քաղաքական գիլյոտինները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan