Պուտինը նեյեմբերի 19-ին Ստամբուլում կհանդիպի Էրդողանի հետ

Պուտինը նեյեմբերի 19-ին Ստամբուլում կհանդիպի Էրդողանի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նեյեմբերի 19-ին Ստամբուլում հանդիպում կանցկացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երկու երկրների առաջնորդները մասնակցելու են «Թուրքական հոսքի» ծովային հատվածի գազամուղի կառուցման աշխատանքների ավարտին նվիրված արարողությանը՝ տեսահամաժողովի ռեժիմով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում