AM | RU
USD
EUR
RUB

ԵՄ-ն, Գերմանիան, Միացյալ Թագավորությունն ու Շվեդիան կաջակցեն ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը, Գերմանիայի Դաշնության, Միացյալ Թագավորության և Շվեդիայի կառավարությունները Հայաստանի կառավարությանը կաջակցեն դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման գործում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս կառույցների միջև նոյեմբերի 14-ին համատեղ փաստաթուղթ ստորագրվեց:

«Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմել է մի շարք միջազգային գործընկերների, և ահա նրանցից մի քանիսը համաձայնություն են հայտնել մասնակցել դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը ցուցաբերվող աջակցությունը: Այս փաստաթղթով պաշտոնապես կազդարարվի Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն ծրագրի մեկնարկը, որի նպատակն է ունենալ թափանցիկ, վստահելի, ազատ, արդար ընտրություններ դեկտեմբերի 9-ին: Վստահ եմ, որ այս բոլոր ջանքերի հիմքում ոչ միայն զուտ տեխնիկական, աշխատանքային պարտավորություններն են, այլև անկեղծ նվիրում Հայաստանում ժողովրդավար ընտրությունների աջակցման գործում: Մենք բավական երկարատև պլաններ ունենք նաև զարգացնելու ընտրական գործընթացները Հայաստանում: Եթե մենք ընտրությունների արդյունքում խորհրդարանում ունենանք մեծամասնություն, ապա հաջորդ ընտրությունները ՀՀ-ում կանցնեն նոր ընտրական օրենսգրքով»,- ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ն Հայաստանում տեղի ունեցած նախկին ընտրություններին նույնպես մասնակցել է, և այդ մասնակցությունը լինելու է շարունակական:

«Այս ջանքերը, որ նախաձեռնել է Կառավարությունն ու ՄԱԶԾ-ն, նպատակ է հետապնդում, որ վստահ լինեք, որ ձեր քվեները արդարացիորեն տեղ կհասնեն: Մի վաճառեք ձեր ձայները, կաշառքներ մի վերցրեք ու ամեն անգամ, երբ ձեզ նման առաջարկ անեն, տեղեկացրեք այդ մասին: Այս ընտրությունները թող դառնան լավագույնը ոչ միայն Հայաստանի, այլև այլ ազգերի պատմության մեջ»,- ասաց Սվիտալսկին:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի խոսքով` սա շատ կարևոր օր կլինի Հայաստանի համար:

«Ռեկորդային ժամանակահատվածում կարողացանք անել այս ծրագիրը: Գերմանիան 700 հազար եվրո է տրամադրել՝ նույնականացման սարքավորումների ու տեսախցիկների ներդրման համար»,- նշեց նա:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիֆ Ֆարնուորթը նշեց, որ այս ընտրությունները Հայաստանի զարգացման նոր փուլի սկիզբն են ազդարարելու:

«Կարծում եմ, այն արագությունը, որ մենք՝ դոնորներս, ի գործ ենք դրել, խոսում է այն մասին, թե մենք որքան ենք կարևորում այս ծրագիրը: Այս ամենի նպատակն է, որ ընտրողները վստահ լինեն, որ իրենց քվեներն այդ օրը հաշվի կառնվեն: Ընտրությունները սկիզբն են ազդարարում, ոչ թե ավարտը Հայաստանի զարգացման նոր փուլի: Մեծ Բրիտանիան սատար է կանգնում ՀՀ կառավարությանը: Մենք կայուն ու ժողովրդավար գործընկեր ենք տեսնում ի դեմս` Հայաստանի»,- ասաց Ֆարնուորթը:

Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը հույս հայտնեց, որ ընտրությունները կբարձրացնեն հասարակության վստահության մակարդակը:

«Նախորդ ընտրությունների ժամանակ միջազգային դիտորդների վերջնական արդյունքը ասում էր, որ հասարակության կողմից վստահության պակաս կար: Հուսամ, որ այս տարի ընտրություններից հետո կկարողանանք հավաստել, որ հասարակության վստահությունն ավելի բարձր էր»,- նշեց Ֆրեդրիկսոնը:

ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ ներկայացուցիչ Շոմբի Շարփի խոսքով` իրենք մեծապես կարևորում են ժողովրդավար կառույցների հզորացումն ու ամրապնդումը Հայաստանում:

«Ուզում ենք վստահ լինել, որ կհասնենք մեր նպատակներին ու տեսնում ենք, որ բոլորն ունեն այս ցանկությունը: Սա առաջին անգամը չէ, որ մեր դոնորների կողմից օժանդակություն է ցուցաբերվել ընտրությունների հարցում: Փորձում ենք քայլ առ քայլ առաջ գնալ ու նախկին դրական փորձը էլ ավելի բարելավել: Ուզում ենք բարձրացնել ընտրողների իրազեկման մակարդակը ընտրությունների մասնակցության վերաբերյալ: Այս ընտրությունների արդյունքը ժողովրդի ձեռքում է»,- նշեց Շարփը:

Լրահոս
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նշվել է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող Կամոն Օգոստոսի 19-ին Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Ի պատասխան Թրամփի՝ Դանիան ցանկանում է գնել ԱՄՆ-ը Լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգությունները կվերաակտիվացնեն. «ԿԱՄՔ» Մեկ օրում Սիրիա է վերադարձել 900-ից ավելի փախստական Լավ կլիներ մինչև խոսելը հարց տային իրենց - ի՞նչ որ բան ունեմ արած իմ կյանքում այս երկրի համար, որևէ մե՞կի համար… ՌԴ դատախազությունը մերժել է արտահանձնել Միհրան Պողոսյանին Ստամբուլյան կոնվենցիան ական է` դրված մեր հասարակության և պետականության տակ. Նարեկ Սամսոնյան Մոսկվան կրկին թռիչքներ է չեղարկել Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտել է 120 անգամ «Տղա եղեք» կարգախոսով մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան «Հրապարակ». ՍԴ դատավորները պատրաստվում են մերժել իշխանության առաջարկը «Հրապարակ». Ինչու են Ծովակի բնակիչները փակել ճանապարհը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 17 Ճապոնիայի վարչապետը հայտարարել է պատերազմներին մասնակցելուց հրաժարման մասին ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Եփրատի արևելքում ռազմագործողություն սկսելու Էրդողանի հայտարարության մասին Ջերմուկում բողոքի ակցիա է Ամուլսարի շահագործման դեմ. ՈՒՂԻՂ Դոդոնը ցանկանում է գազի հարցով անձամբ խոսել Պուտինի հետ «Ուզում են օրինականացնել Հայաստանում «գոմիկների» երջանիկ կյանքը». ՈՒՂԻՂ «Պոբեդա» ավիաընկերությունը վերականգնել է դեպի Գյումրի ավիատոմսերի վաճառքը ՀՊՏՀ դասախոսները հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ռեկտորի պաշտոնակատարի դեմ. փաստաբան ԿԽՄԿ-ն առայժմ չի տեսակցել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողին Միքայել Մինասյան. Հեղափոխությունը Հայաստանում դեռ անխուսափելի է Թավշյա իշխանությունները պատմության գրքեր են խմբագրում «Հրապարակ». ՀՅԴ-ն նախագահի իր թեկնածուի մասին կհայտնի աշնանը «Հրապարակ». Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքն ընդլայնել է աշխարհագրությունը «Հրապարակ». Ծառուկյանի սանիկը վճռականը է տրամադրված իր քավորի դեմ «Հրապարակ». 8 սպա է բերման ենթարկվել ռազմական ոստիկանություն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 16 Թուրքերը պատրաստվում են 10 ռազմաբազա հիմնել Սիրիայի անվտանգության գոտում Ամերիկյան 13 նահանգներ Թրամփի վարչակազմին դատի են տվել միգրացիայի նոր կանոնների պատճառով Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ ԱԱԾ-ն բացահայտել է կաշառքի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման դեպք Արամ Ղարբիբյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից Վթարային վայրէջք կատարած Մոսկվա-Սիմֆերոպոլ ինքնաթիռի ուղևորների մեջ եղել են նաև հայեր Սևան քաղաքի որոշ հատվածների գազամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի Սպասվում են բավականին շոգ օրեր «Լիդիան»-ը պատրաստ է առաջարկվող 16 մեղմման միջոցներից 15-ը կիրառել,մեկն էլ քննարկվում է. ՔԿ նախագահ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan