Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 15-ի նիստի օրակարգում են մի շարք օրենքների նախագծերի քվեարկություններ:

Քվեարկության են դրվելու պատգամավոր Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի ներկայացրած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը, նաև «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին, «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին», «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերը:

Քվեարկության են դրվելու նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու, «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքների նախագծերը, «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում