AM | RU
USD
EUR
RUB

Լինել դաշնակից, չի նշանակում լինել վասալ. Մակրոն-Թրամփ «փոխհրաձգությունը» թեժանում է

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկար տարիների դաշնակիցները, ինչպիսիք են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, պետք է միմյանց նկատմամբ հարգանքով վերաբերվեն և որ Ֆրանսիան Վաշինգտոնի դաշնակիցն է, այլ ոչ թե վասալը։ Հայտարարության մասին գրում է aljazeera-ն։

Ի պատասխան Թրամփի թվիթերի

Ֆրանսիայի նախագահի այս հայտարարությունները պատասխան էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթներին, որոնցում Թրամփը հանդիմանել էր Մակրոնին ու Ֆրանսիային՝ երկու աշխարհամարտերում Գերմանիային գրեթե պարտվելու մեջ, գինու արդյունաբերության ու Մակրոնի ցածր վարկանիշի համար։

Ինչից սկսվեց

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Մակրոնը հարցազրույցի ժամանակ ասել էր, որ Եվրոպան պետք է ունենա իր բանակը՝ ընդդեմ ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Չինաստանի։

«Մակրոնն առաջարկում է ստեղծել իրենց բանակը՝ ընդդեմ ԱՄՆ-ի, Չինաստանի ու ՌԴ-ի։ Բայց այդ Գերմանիան էր Առաջին ու Երկրորդ աշխարհամարտերում, այդ ինչ եղավ Ֆրանսիային։ Նրանք արդեն գերմաներեն էին սովորում Փարիզում, մինչև ամերիկյան զորքը հասավ։ Վճարեք ՆԱՏՕ-ի ձեր բաժինը»,-գրել էր Թրամփը թվիթերում։

Մակրոն-Թրամփ փոխհրաձգությունը շարունակվեց, երբ Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի միջոցառման իր ելույթում Մակրոնը, հակադարձելով Թրամփին, ով իրեն նացիոնալիստ է համարում, հայտարարեց, թե «հայրենասիրությունը նացիոնալիզմի ճիշտ հակադրությունն է։ Նացիոնալիզմը դավաճանություն է հայրենասիրության նկատմամբ»։

Թրամփը ֆրանսիացիներին՝ նացիոնալիստ

Թրամփն էլ թվիթում մատնանշելով Մակրոնի ցածր վարկանիշը, 26 տոկոս, ու գործազրկությունը, 10 տոկոս, գրեց, թե, «իմիջայլոց, չկա ավելի նացիոնալիստ երկիր, քան Ֆրանսիան է։ Շատ հպարտ ժողովուրդ ու իրավամբ այդպես է»։

Մակրոնը նախօրեին հարցազրույցի ժամանակ հայտարարել է, թե չի կարծում, որ ֆրանսիացիները սպասում են, որ ինքը պետք է պատասխանի թվիթներին։

«Թրամփը խաղում է ներքին լսարանի համար»,- ասել է Մակրոնը՝ մատնանշելով, պատմական աջակցությունը, որ եղել է երկու երկրների միջև։

«Մեր պատմության յուրաքանչյուր պահի մենք եղել ենք դաշնակիցներ, այնպես որ, դաշնակիցների միջև պետք է լինի հարգանք»,- ասել է Մակրոնը՝ մատնանշելով ԱՄՆ-ի անկախության պատերազմում Ֆրանսիայի աջակցությունը։

Ոչ վասալ

Պատասխանելով Եվրոպական բանակի վերաբերյալ հարցին՝ Ֆրանսիայի նախագահն ասել է. «ԱՄՆ-ը մեր պատմական դաշնակիցն է ու կշարունակի այն լինել։ Նա այն դաշնակիցն է, որի հետ մենք վերցնում ենք բոլոր ռիսկերը, որի հետ իրականացնում ենք ամենաբարդ գործողությունները։ Սակայն լինել դաշնակից, չի նշանակում լինել վասալ երկիր»,-ասել է Մակրոնը։

Որպես պատմական փաստ նշենք, որ Ֆրանսիացիները ամերիկացիներին հաճախ են հիշեցնում Ֆրանսիայի աջակցությունը ԱՄՆ-ի անկախության պատերազմին ու նշում՝ չլիներ Ֆրանսիայի աջակցությունը, չէր լինի ԱՄՆ-ը։ Ֆրանսիացիները չեն մոռանում նաև իրենց նվերը, ԱՄՆ-ի խորհրդանիշ դարձած Ազատության արձանը, Statue of Liberty։ Արձանի հեղինակն է ֆրանսիացի Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդին։ Ազատության արձանը 1886թ.-ի հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ն նվեր ստացավ Ֆրանսիայի ժողովրդից։ Ազատության արձանի նմանակն էլ տեղադրված է Ֆրանսիայի Կոլմար քաղաքում, քանի որ հենց այստեղ է ծնվել Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդին։

 

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ Թրամփն անձամբ է զանգահարել Զելենսկուն Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի պատճառով փակ է Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը. ՈՒՂԻՂ Գարեգին Բ-ն ցավակցել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ Հայ-ռուսական անկեղծ զրույցի պահը Վրաստանի Պանկիսի կիրճում բախումներից ավելի քան 40 մարդ է տուժել Շրի Լանկայում պայթյուններից հետո զոհերի թիվը հասել է 240-ի Թուրքիայում ամբոխը հարձակվել է ընդդիմության առաջնորդի վրա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 22 Պորոշենկոն հայտարարել է Ուկրաինայի նորընտիր նախագահին աջակցելու պատրաստակամության մասին Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից Զելենսկին հաղթում է Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Արցախի Նախագահը ՀՀ կառավարության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագին Շրի Լանկայում պայթյունների թիվը հասել է 8-ի. երկրի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել Հայաստանում առաջիկա օրերին կրկին տեղումներ են սպասվում Լավրովը կոչ է արել Ուկրաինայի ապագա իշխանություններին հարգել միջազգային իրավունքը ԵՄ-ն «բարեխիղճ» զբոսաշրջիկների համար կպարզեցնի վիզայի ձեռքբերման ընթացակարգը Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար Սուդանի ռազմական ոստիկանությունը նախկին նախագահի տանը հայտնաբերել է միլիոնավոր եվրոներ Լուկաշենկոն ջերմ հարաբերություններ է ակնկալում Ուկրաինայի հետ անկախ ընտրությունների արդյունքներից Թուրքիան կարող է սեփական ռազմական ինքնաթիռ ու ուղղաթիռ արտադրել Վալերիյ Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը Ադամ Շիֆը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը Հունիսի 9-ին ընտրություններ կանցկացվեն 14 համայնքներում Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են զինուժի մարտական պատրաստության համատեղ միջոցառումների կազմակերպման հարցեր Առաջարկ. Նախագահի նստավայրը անվանակոչել «Հանրապետության տուն» Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2200 կրակոց. ՊԲ Լիբիայում զոհերի թիվը հասել է 220-ի Հացամթերքը թանկացել է, հրուշակեղենն էժանացել Միքայել Մինասյան. Ռուսաստանը կարիք ունի դաշնակցային հարաբերությունների այնպիսի մոդելի, ինչպիսին ԱՄՆ-Իսրայել օրինակն է Դիլիջանի ոլորանները, Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները դժվարանցանելի են Բելգիայի թուրքական կազմակերպությունները հետևում են Հայոց ցեղասպանության ժխտման հնարավոր քրեականացմանը «Փաստ». Փաշինյանը կոշտ զրույց է ունեցել Ջանջուղազյանի հետ «Հրապարակ». Որոշ նախարարություններում ներթիմային գզվռտոցը սրվել է փոխնախարարների շրջանում «Ժողովուրդ». Դավիթ Սեդրակյանը միայն շահելու է պետտուրքի մասին օրենքի փոփոխությունից «Հրապարակ». Արցախում Սամվել Բաբայանի թեման «փակված» են համարում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan