AM | RU
USD
EUR
RUB

«Հրապարակ». Արտաքին ֆրոնտում սպասողական են

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանություններին հեշտ ժամանակներ չեն սպասվում․ բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի նախօրյակին՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համաժողովն է, որտեղ քննարկվելու-որոշվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։

Հաջորդ օրն էլ՝ դեկտեմբերի 7-ին, Միլանում Մամեդյարով-Մնացականյան հանդիպումն է։ «Կողմերը դեռ չեն հաստատել Միլանում հանդիպման իրենց մասնակցության փաստը»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը՝ ի պատասխան հարցին, թե այդ հանդիպման, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարի ընտրության արդյունքները կազդե՞ն ընտրությունների վրա։ «Ոչ մի կերպ․ Միլանում տեղի է ունենալու ընթացիկ հանդիպում, իսկ ՀԱՊԿ-ի հետ կապված՝ մենք ինտենսիվ բանակցում ենք, ՀԱՊԿ կանոնադրությունն է մշակվում։ Կարծում եմ՝ անդամ բոլոր երկրներին էլ ձեռնտու է, որ ֆորսմաժորային դեպքերի համար շարունակականության ապահովում լինի, այն է՝ քարտուղարությունը ստանձնած երկիրն ավարտի իր ժամկետը»։

Ի դեպ, մեր տեղեկություններով, նոյեմբերի վերջին սպասվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ասուլիսը։ Հիշեցնենք, որ, ի տարբերություն մնացյալ նախարարների, նա իր 100 օրվա ամփոփմամբ հանդես չեկավ, հիմա որոշել է «երկուսը մեկում» անել։

Թեմայի շրջանակներում՝ ևս մի նյուանս․ արտաքին քաղաքականությամբ զբաղվողների մի խումբ որոշել է ՀԱՊԿ քարտուղարի հարցում ձախողումները «կոտրել» այդ ուղղությամբ աշխատող ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի վրա և նրան դարձնել քավության նոխազ։ Խոսում են այն մասին, որ նա կարող է հրաժեշտ տալ իր պաշտոնին՝ իբրև թե ժամանակին չի զգուշացրել, լավ չի բանակցել, և, առհասարակ՝ քարտուղարի պաշտոնը կորցնելու մեղքը նրա ուսերին է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Ստեղծեք և արարեք Սյունիքի մարզում. Հունան Պողոսյանը կոչ հղեց գործարարներին Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի անկյուն կստեղծվի Լիտվան նոր նախագահ ունի Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցությունը 28 երկրում կազմել է 50, 5 տոկոս Ազնավուրի երգերը՝ ֆրանսիացի երգիչների կատարմամբ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 27 Զոհրաբ Մնացականյանը ՉԺՀ գործընկերոջ հետ հանդիպմանը բարձր է գնահատել Չինաստանի աջակցությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը ՀՀ մի շարք մարզերում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ ՌԴ Հարավային ռազմական շրջանը նախապատրաստել է լեռնային զորավարժարաններում զինծառայողների ջերմահարումից պաշտպանության կետեր Հայաստանի և Վրաստանի բարեկամությունը տարածաշրջանում անվտանգության երաշխիք է. Արմեն Սարգսյանը՝ Սալոմե Զուրաբիշվիլիին ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանն ընդունել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իին Սա անցումային արդարադատություն չէ, սա անցումային հաշվեհարդարություն է. Տեսանյութ Թրամփը հայտնել է Ճապոնիա իր ժամանման մասին Հադրութի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին Լատվիայում ընթանում է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է կիսահղի լինելու քաղաքականությունից հրաժարվելու հայտ ներկայացել Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ Թևան Պողոսյանն առաջարկում է հայկական համալսարաններում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ բացել (Տեսանյութ) Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին Նախնական տվյալներով, Լիոնում պայթյունից վիրավորների թվում հայեր չկան «Ժամանակ». Արտակ Զեյնալյանը հունիսին հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ». Ո՞վ է խորհրդարանի «նյու Շմայսը» «168 Ժամ». Ինչու ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին «Ժողովուրդ». Եղբոր հրաժարականից հետո անձամբ է հրաժարականի դիմում գրել «168 Ժամ». Ինչո՞ւ է կտրուկ վատացել Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը «Հրապարակ». «Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը» «Ժողովուրդ». Ընդդիմությունը նոր սցենար է մտածում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում խախտվել է կրոնի ազատությունը ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզայի Մեյի հեռանալու կապակցությամբ Լարսի անցակետով բեռնատարների երթևեկությունը մայիսի 26-ին կարգելվի Հանցադեպ չկա. ՀՔԾ-ն մերժել է Իոաննիսյանի և Սաքունցի դիմումն ԱԱԾ-ի դեմ քրգործ հարուցելու մասին Իտալացի պատգամավորը խոստանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միշտ հնչեղ պահել Վալերի Օսիպյանի «շնորհակալությունը» Վիտալի Բալասանյանին Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել վարչական դատարան, Նազենի Ղարիբյանն արձագանքում է ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Գևորգ Դանիելյանը Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Անցումային արդարադատության թեմայով քննարկման ժամանակ Զոհրաբյանը հիշել է նովգորոդյան վեչեն և կախված քաղաքական գիլյոտինները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan