AM | RU
USD
EUR
RUB

Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Սիրելի ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, երջանկություն, նպատակասլացություն, ուսումնառության արդյունավետ տարիներ և ամենայն բարիք:

Ձեզնով է պայմանավորված Հայաստանի ապագան, դո՛ւք եք զարգացնելու հայրենական գիտությունը, տնտեսությունն ու մշակույթը և ապահովելու մեր երկրի կայուն առաջընթացը: Ուստի, պիտի յուրացնեք ժամանակակից գիտության նվաճումները և նոր հորիզոններ բացեք Հայաստանի հետագա զարգացման համար:

Հենվելով միջազգային փորձի վրա` այսօր մենք շարունակում ենք կրթական համակարգի բարեփոխումները, կատարելագործում երիտասարդության խնդիրներին առնչվող օրենսդրական դաշտը և վստահ եղեք, որ արվում է հնարավորը` ձեր գիտելիքների ու մասնագիտական կարողությունների լիարժեք դրսևորումն ապահովելու համար:

Հայ ուսանողության յուրաքանչյուր սերունդ ժառանգել է նախորդի լուսավոր ու ազատամիտ գաղափարները և զարգացնելով դրանք` որպես մի հին, բայց նորացված արժեհամակարգ՝ փոխանցել է հաջորդ սերնդին:

Վկան՝ հայ առաջին ուսանողները՝ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտները, հետո միջնադարյան Հայաստանի լուսավորության կենտրոնների՝ Գլաձորի ու Տաթևի համալսարանների սաները, ովքեր Հայաստանում տարածեցին հայ պատմիչների մատյանները, Անանիա Շիրակացու մաթեմատիկական գիտելիքներն ու Մխիթար Հերացու բժշկագիտական խորհուրդները:

Եվ հայ ուսանողությունն էր, որ բոլոր ժամանակներում ըմբոստանալու էր Հայաստանին սպառնացող յուրաքանչյուր թշնամու դեմ ու իր ընդհատված ուսումնառությունն ավարտելու էր մարտադաշտերում:

Եվ խոնարհվելով հայրենիքի համար իրենց կյանքը զոհած բոլոր ուսանողների պայծառ հիշատակի առջև` նաև պիտի արժանին մատուցենք ա՛յն ուսանողների սխրանքին, ովքեր շուրջ յոթ տասնամյակ առաջ Պրահայում ըմբոստացան հիտլերյան ֆաշիզմի մարդակեր ընթացքի դեմ ու 1939 թվականի այս օրը դրա համար վճարեցին իրենց երիտասարդ կյանքերով: Եվ նոյեմբերի 17-ը վաղուց դարձել է ոչ միայն նրանց հիշատակը, այլև բռնության դեմ պայքարում մարդկության համերաշխությունը խորհրդանշող օր:

Քսանմեկերորդ դարում ևս շարունակվում ու նորանոր ձևեր են ընդունում բռնության ու ատելության դրսևորումները: Դրանց դեմ պայքարի լավագույն զենքերը ժամանակակից կրթությունը, գիտելիքն ու զարգացող մշակույթն են: Մարդկության առաջընթացը պայմանավորված է նրանց լույսով, որի տարածողները դո´ւք եք լինելու: Որովհետև ուսանողությո´ւնն է եղել բռնությունն ու ատելությունը մերժող ամենահզոր ուժը և ձևավորել է ա´յն առաջադիմական գաղափարներն ու արժեքները, որոնց վրա են հիմնվում ազատ ու ժողովրդավարական հասարակությունները:

Սիրելի´ ուսանողներ, կրկին շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ, որ ուսումնառության ընթացքում լավագույնս օգտագործեք միջհամալսարանական կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները: Թող ձեր հայացքը մի´շտ հառված լինի ապագային և այն ամենը, ինչը յուրացրել եք համալսարանական լսարաններում, ծառայեցնեք Հայաստանի ու Արցախի հետագա զարգացմանը:

Բարին ընդ ձեզ՝ սիրելի ուսանողներ»:

 

Լրահոս
Ստեղծեք և արարեք Սյունիքի մարզում. Հունան Պողոսյանը կոչ հղեց գործարարներին Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի անկյուն կստեղծվի Լիտվան նոր նախագահ ունի Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցությունը 28 երկրում կազմել է 50, 5 տոկոս Ազնավուրի երգերը՝ ֆրանսիացի երգիչների կատարմամբ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 27 Զոհրաբ Մնացականյանը ՉԺՀ գործընկերոջ հետ հանդիպմանը բարձր է գնահատել Չինաստանի աջակցությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը ՀՀ մի շարք մարզերում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ ՌԴ Հարավային ռազմական շրջանը նախապատրաստել է լեռնային զորավարժարաններում զինծառայողների ջերմահարումից պաշտպանության կետեր Հայաստանի և Վրաստանի բարեկամությունը տարածաշրջանում անվտանգության երաշխիք է. Արմեն Սարգսյանը՝ Սալոմե Զուրաբիշվիլիին ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանն ընդունել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իին Սա անցումային արդարադատություն չէ, սա անցումային հաշվեհարդարություն է. Տեսանյութ Թրամփը հայտնել է Ճապոնիա իր ժամանման մասին Հադրութի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին Լատվիայում ընթանում է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է կիսահղի լինելու քաղաքականությունից հրաժարվելու հայտ ներկայացել Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ Թևան Պողոսյանն առաջարկում է հայկական համալսարաններում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ բացել (Տեսանյութ) Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին Նախնական տվյալներով, Լիոնում պայթյունից վիրավորների թվում հայեր չկան «Ժամանակ». Արտակ Զեյնալյանը հունիսին հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ». Ո՞վ է խորհրդարանի «նյու Շմայսը» «168 Ժամ». Ինչու ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին «Ժողովուրդ». Եղբոր հրաժարականից հետո անձամբ է հրաժարականի դիմում գրել «168 Ժամ». Ինչո՞ւ է կտրուկ վատացել Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը «Հրապարակ». «Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը» «Ժողովուրդ». Ընդդիմությունը նոր սցենար է մտածում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում խախտվել է կրոնի ազատությունը ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզայի Մեյի հեռանալու կապակցությամբ Լարսի անցակետով բեռնատարների երթևեկությունը մայիսի 26-ին կարգելվի Հանցադեպ չկա. ՀՔԾ-ն մերժել է Իոաննիսյանի և Սաքունցի դիմումն ԱԱԾ-ի դեմ քրգործ հարուցելու մասին Իտալացի պատգամավորը խոստանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միշտ հնչեղ պահել Վալերի Օսիպյանի «շնորհակալությունը» Վիտալի Բալասանյանին Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել վարչական դատարան, Նազենի Ղարիբյանն արձագանքում է ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Գևորգ Դանիելյանը Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Անցումային արդարադատության թեմայով քննարկման ժամանակ Զոհրաբյանը հիշել է նովգորոդյան վեչեն և կախված քաղաքական գիլյոտինները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan