Արգենտինայում հայտնաբերել են մեկ տարի առաջ անհետացած սուզանավը

Արգենտինայում հայտնաբերել են մեկ տարի առաջ անհետացած սուզանավը

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի ռազմածովային ուժերը հայտնաբերել են 2017 թվականի նոյեմբերին անհետացած «Սան Խուան» սուզանավը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Արգենտինայի պաշտպանության նախարարությունն ու ռազմածովային ուժերը համատեղ աշխատանքներից հետո ի վերջո կարողացել են հստակեցնել սուզանավի գտնվելու վայրը:

«Սան Խուան» սուզանավը վերջին անգամ կապի էր դուրս եկել 2017 թվականի նոյեմբերի 15-ին՝ հայտնելով վթարի մասին:

Այդ ժամանակ նավի վրա կար 44 մարդ, այդ թվում և Արգենտինայի պատմության մեջ առաջին կին-սուզորդ Էլիանա Մարիա Կրավչիկը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում