Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 80 անգամ
17/11/2018 13:16
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում նոյեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց: Այս մասին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում