Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին ազատ է արձակվել

Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ, ընդդիմադիր Ալի Քերիմլին նոյեմբերի 19-ին ազատ է արձակվել Բաքվի Սաբաիլի շրջանի դատարանի դահլիճից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ալի Քերիմլին Քերիմլին չարտոնված ակցիա կազմակերպելու և դրան մասնակվելու համար մեղավոր է ճանաչվել վարչական իրավախախտման հատկանիշներով և տուգանվել 2500 մանաթի չափով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում