AM | RU
USD
EUR
RUB

Նախարարների թիվը կկրճատվի. Փաշինյան

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ կառավարության կազմը փոխվելու է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո 17 նախարար չենք ունենալու: «Այսօր ունենք 17 նախարար: Ընտրություններից հետո ունենալու ենք շատ ավելի քիչ թվով նախարարներ: Նախարարների գործառույթային մասով ևս փոփոխություններ են տեղի ունենալու, ընդլայնվելու է պատասխանատվության աստիճանը»,- ասաց նա: Փաշինյանը նշեց, որ կառավարության գործունեությունն անհրաժեշտ է գնահատել ըստ առաջադրված խնդիրների: «Մենք ունենք իրավիճակ: Ես չգիտեմ այս իրավիճակը աննախադեպ է, թե աննախադեպ չէ, համենայն դեպս շատ տեսանելի անցյալի կտրվածքով աննախադեպ է, երբ որ քաղաքական ուժը քաղաքական թիմը կամ քաղաքական գործիչը լիարժեք 100 տոկոսով կատարում է հանրության առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները, որը պետք է լուծեր: Դուք կարո՞ղ եք գտնել նախադեպ, երբ երկրում հեղափոխությունից վեց ամիս անց մենք ունենք ոչ միայն այսպիսի մակրոտնտեսական և քաղաքական կայունություն, ինչպես մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում»,- նշեց նա: Վարչապետը կառավարության գործունեությունը արդյունավետ գնահատեց՝ հավելելով, որ կառավարությունն ունեցել է լուծելու խնդիր և լուծել է այդ խնդիրը: «Կառավարության խնդիրը եղել է պատրաստվել տնտեսական հեղափոխությանը, ընդ որում ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ մեր ներկայացրած նախագիծը հնգամյա է եղել, և դա չի եղել երեքամսյա ծրագիր, նաև կառավարության ստանձնած պարտավորությունների կատարման համատեքստում: Այդ առումով կառավարությունը կատարել է իր առջև դրված խնդիրը 100 տոկոսով»,-ընդգծեց Փաշինյանը և հավելեց. «Սա չի նշանակում, որ կառավարությունն իր գործունեությունն անթերի է իրականացրել, սա չի նշանակում, որ ես գոհ եմ նախարարների, ինքս իմ աշխատանքից: Ես ընդհանրապես որևէ փուլում գոհ չեմ եղել իմ աշխատանքից և գոհ չեմ լինելու»,-ասաց նա:

Անդրադառնալով նախարարների անվան շուրջ տարածվող կեղծ լուրերին՝ Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ փաստեց, որ նոր նախարարները կոռուպցիայի փորձ չունեն: «Այն պաշտոնյան մեր իշխանությունից, ով կուզենա կոռուպցիայի փորձ ձեռք բերել, իմ անձնական թշնամին է և ամենախիստ պատժին կենթարկվի, որին նույնիսկ չեն արժանանա էն «քյոհնա կոռւպցիոներները»,-հավելեց վարչապետի պաշտոնակատարը:

 

Լրահոս
Կարող է՝ Սվիտալսկին զանգել, լացել է. Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը դուրս եկան ոստիկանության շենքից Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Սպասում ենք Ադեկվադի տղաներին. Հրանտ Մելիք-Շահնազարյան (ՈՒՂԻՂ) ԼԳԲՏ համայնքի պաշտպանի պաշտպան Ոստիկանությունը բերման է ենթարկել «Ադեկվատ»-ի անդամներին Օրենքի գերակայությունը և իշխանությունների տարանջատման սկզբունքը պետք է հարգել. Ժոզեֆ Դոլը՝ Փաշինյանի կոչի մասին Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին և «Ադեկվատ» նախաձեռնության մի քանի այլ անդամների բերման են ենթարկել ոստիկանություն (Տեսանյութ) Անկարայում գյուլենականների հետ կապի մեղադրանքով 140 զինվորականի ձերբակալման որոշում է կայացվել Առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում անհիմն լինելու պատճառով. Լևոն Երանոսյան Լոռիում վաղը գազ չի լինի Հրապարակվել է ԵՄ-ՀՀ գործընկերության իրականացման զեկույցը Աննա Հակոբյան ջան, տեր կանգնեք ձեր խմբագրությանը, ձեռքից գնում է... Մխիթարյանը չի մեկնի Բաքու. պաշտոնական Ադրբեջանը նախապես չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացմամբ խախտել է ԵԱՀԿ հանձնառությունը. ՀՀ ԱԳՆ ԵԽԽՎ-ից քաղաքական գործիչներին հորդորում են զերծ մնալ արդարադատությանը միջամտելուց ՀՅԴ ԳՄ. Փաշինյանը որդեգրել է ժողովրդի գործոնը շահարկող մարտավարություն ՌԴ ԱԴԾ. Ահաբեկիչները քիմիական զենք և անօդաչուներ ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կժամանեն տարածաշրջան Կոնստանտին Տեր-Նակալյան. Միջադեպ եղել է միայն մամուլի էջերում Ճեպազրույց՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ Ադրբեջանի կողմից Մխիթարյանի ու հայկական ծագում ունեցող երկրպագուների նկատմամբ քայլը ՀՀ ԱԳՆ-ն համարում է ռասիզմի նոր դրսևորում Վաղը ԱԺ արտահերթ նիստ կլինի «Իրատես». Կառավարությունում էլ համաձայն չեն եղել Փաշինյանի երեկվա կոչերին «Ժամանակ». Ո՞վ է այն միակ դատավորը, ում հաջողվել է աննախադեպ հաջողություն գրանցել «Փաստ». Քանի՞ երկիր կա, ուր գործադիրի ներկայացուցիչը կոչ է անում ճնշել դատական իշխանությանը «Ժողովուրդ». Նախարարությունը «Գարդասիլ 4»-ի ներդրման համար դրամաշնորհ է ստացել «Հրապարակ». «Չեմ ուշացել, պոեզդ չի, որ ուշանաս» «Ժամանակ». Նոր օրենքով էլ չի լուծվում մարզպետների ընտրության հարցը «Հրապարակ». Փաշինյանին շատերն են զգուշացրել «Ժողովուրդ». Բակո Սահակյանը տվել է անհրաժեշտ պատասխաններ` հանդարտ, իրեն բնորոշ ձևով «Հրապարակ». ԲԴԽ անդամի հայտարարությունը տարբերվում է կառույցի դիրքորոշումից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 21 Կալանավորումների ալիք՝ Թուրքիայի բանակում և արտգործնախարարությունում Ավարտվել է Բակո Սահակյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորագիր ներկայացնելը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում. Բակո Սահակյան (Տեսանյութ) Հայտնի է դարձել՝ ինչ հիմքով է դատավորը կասեցրել Մարտի 1-ի գործի վարույթը և դիմել ՍԴ Բացառում եմ, որ մենք ունենանք այդպիսի լարվածություն. Բակո Սահակյան ՀՅԴ-ն հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել է. այն ուղարկվել է Սահմանադրական դատարան Սորոսի «օգնությունը» Հայաստանին՝ անցումային արդարադատությամբ Միհրան Հակոբյան. Նիկոլ Փաշինյանն իր պատգամավորներին թույլ չի տալիս կայանալ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan