Ամեն ինչ կանեմ, որպեսզի ԵԱՏՄ-ի ընձեռած մեծ հնարավորությունները համար լավագույնս օգտագործվեն. Նիկոլ Փաշինյան

Ամեն ինչ կանեմ, որպեսզի ԵԱՏՄ-ի ընձեռած մեծ հնարավորությունները համար լավագույնս օգտագործվեն. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի համար մեծ հնարավորություններ է տեսնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այս մասին ասաց նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Ես կարծում եմ, որ Եվրասիական տնտեսական միությունում կան մեծ հնարավորություններ, և, ինչպես պարտավորվել եմ մեր ժողովրդի առաջ, ամեն ինչ կանեմ, որպեսզի այդ հնարավորությունները լավագույնս օգտագործվեն»,– նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում