«Ժամանակ». ԲԷՑ-ում դժգոհություն է հասունանում

«Ժամանակ». ԲԷՑ-ում դժգոհություն է հասունանում

«Ժամանակ» թերթը գրում է. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ-ում լուրջ դժգոհություն է հասունանում՝ կապված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման հետ:

Հիշեցնենք, որ ԲԷՑ-ի տնօրենը մի քանի օր առաջ հրաժարական տվեց և երեկ արդեն Էներգետիկայի նախարարությունը Վահե Մարտիրոսյանին նշանակել է ԲԷՑ-ի նոր տնօրենի պաշտոնակատար, որը մինչև երեկ ԲԵՑ-ի ֆինանսական բաժնի պետն էր: Նախօրեին Մարտիրոսյանը դիմում է գրել, իսկ երեկ նշանակվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

ԲԷՑ-ի աշխատակիցներին զայրացրել է այն փաստը, որ տնօրենի թափուր տեղի համար մրցույթ է հայտարարվել, որը պետք է կայանար դեկտեմբերի 4-ին, և նախարարությունը չսպասելով մրցույթի արդյունքներին, երեկ պաշտոնակատար է նշանակել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում