Ադրբեջանն ամենից շատ ականապատված երկրների շարքում է

Ադրբեջանն ամենից շատ ականապատված երկրների շարքում է

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը ամենաշատ ականապատ տարածքներ ունեցող երկրների շարքում 3-րդն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է «Ականների և կասետային ռումբերի մշտադիտարկման միջազգային կենտրոն»-ի կազմած վերջին զեկույցում:

Զեկույցի համաձայն՝ Թուրքիան էլ չվնասազերծված ականների քանակով է հանդիսանում 3-րդ երկիրը՝ Բանգլադեշից և Ֆինլանդիայից հետո:

Ամենաշատ ականապատված տարածքներ ունեցող երկրների առաջին տասնյակում են Թուրքիան, Ադրբեջանը, Կամբոջան, Խորվաթիան, Թաիլանդը, Եմենը, Աֆղանստանը, Բոսնիա և Հերցեգովինան

Հետևեք մեզ նաև Telegram-ում