Թուրքիայի Զոնգուլդակ նահանգում փլուզված պղնձի հանքի բանվորները մահացել են
22/11/2018 11:53
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հյուսիսարևմտյան Զոնգուլդակ նահանգի Քիլիմլի շրջանի պղնձի հանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նոյեմբերի 21-ին փլուզում է տեղի ունեցել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Փլուզումից հետո հանքում այդ պահին գտնված 5 բանվորներից 2-ին փրկարարները կարողացել են փրկել, իսկ 3-ը մահացել են:
Պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն, դեպքի առթիվ քննություն է իրականացվում:
Հանքի սեփականատերը ձերբակալվել է և, նախնական վարկածի համաձայն, հանքը վերջին շրջանում գործել է առանց համապատասխան արտոնագրի, և սեփականատերը խախտել է բանվորների աշխատանքային իրավունքները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում