Իրան. Ամերիկյան ռազմակայաններն իրանական հրթիռների հասանելիության գոտում են

Իրան. Ամերիկյան ռազմակայաններն իրանական հրթիռների հասանելիության գոտում են

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ամերիկյան ռազմակայանները, որոնք տեղակայված են Աֆղանստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Քաթարի տարածքում, նաև Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ-ի ավիակիրներն՝ իրանական հրթիռների հասանելիության գոտում են, հայտարարել է «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջազադեն:

«Դրանք գտնվում են մեր հասանելիության սահմաններում, և մենք կարող ենք հարված հասցնել դրանց, եթե նրանք (ամերիկացիները) գործողություններ ձեռնարկեն», – ասել է նա՝ հավելելով, որ ամերիկյան ավիակիրներն Իրանի թիրախներն են:

Հոկտեմբերին Հաջազադեն հայտարարել էր, որ Իրանը մեծացրել է իր հականավային հրթիռների հեռահարությունը և այժմ կարող է հակառակորդի թիրախները խոցել 700 կիլոմետր տարածության վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում