Թրամփը թույլ է տվել զինվորականներին կրակել սահմանին

Թրամփը թույլ է տվել զինվորականներին կրակել սահմանին

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ թույլ է տվել զինվորականներին կրակել սահմանին, հայտնում է РИА Новости-ն:

Նախագահի խոսքով՝ զինվորականները «ОК» են ստացել կրակելու հարցում, «եթե դա պահանջվի»։

«Հուսով եմ՝ նրանք ստիպված չեն լինի դա անել։ Ես ընտրություն չունեմ, քանի որ նրանք դաժան մարդկանց հետ գործ ունեն», – ասել է Թրամփը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում