Քննիչները ստուգել են «Շերեմետևո»-ում ՀՀ քաղաքացուն հարվածած ինքնաթիռը

Քննիչները ստուգել են «Շերեմետևո»-ում ՀՀ քաղաքացուն հարվածած ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Քննիչները ստուգել են այն ինքնաթիռը, որը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղում հարվածել էր Իսպանիայից արտաքսված Հայաստանի քաղաքացուն։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել են իրավապահ մարմնից։

25-ամյա տղամարդու դիակը հայտնաբերվել էր նոյեմբերի 20-ի երեկոյան օդանավակայանի թռիչքուղում Boeing-737 ինքնաթիռի թռիչքից հետո, որը Մոսկվա-Աթենք չվերթ էր իրականացնում։ Մահացածը եղել է ՀՀ քաղաքացի Եփրեմյան Ա.Գ.-ն (ծնվ. 1993 թ.)։

«Ինքնաթիռը Հունաստանից վերադարձել է Մոսկվա։ Ուրբաթ գիշեր այն ստուգել են քննչական կոմիտեի ներկայացուցիչները՝ պարզելու, թե արդյոք կան վնասվածքներ»,- ասել են գործակալությանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսպանիայից արտաքսված տղամարդը ժամանել է «Շերեմետևո» օդանավակայան, որտեղից պետք է Երևան վերադառնար, բայց ավտոբուս նստելու փոխարեն նա վազել է դեպի թռիչքուղի, որտեղ էլ Boeing-737-ը բախվել է նրան։

Հարուցված է քրեական գործ։ Բացի այդ, «Ռոսավիացիայի» հաղորդմամբ, դեպքն ուսումնասիրում է գերատեսչության հանձնաժողովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում