Ճապոնիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաղաղ օվկիանոսում՝ Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի մոտ տեղի է ունեցել 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 50 կմ խորության վրա: Ցունամիի վտանգ չկա: Ավերածությունների կամ տուժածերի մասին տեղեկատվություն չի հաղորդվել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում