Իրաքում ավելի քան 20 մարդ է զոհվել հեղեղումներից

Իրաքում ավելի քան 20 մարդ է զոհվել հեղեղումներից

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 21 մարդ է զոհվել, եւս 180-ը՝ տուժել Իրաքի տարբեր նահանգներում մոլեգնող հեղեղումներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Al Sumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սեյֆ Բադրի հայտարարությունը: Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքի հյուսիսի Շերգաթ քաղաքի շրջանում հեղեղումը 3 հազար տուն է ջրասույզ արել եւ առնվազն յոթ մարդու մահվան պատճառ դարձել:

«Ըստ վերջին տվյալների՝ եղանակային պայմանների, անձրեւների ու սելավահոսքերի պատճառով մահացածների թիվը հասել է 21-ի, տուժել է 180 հոգի»,– ասել է Բադրը:

Վերջին օրերին Իրաքի մի շարք շրջաններում հորդառատ անձրեւներ տեղում, հատկապես տուժել է Սալահ-Էդ Դին հյուսիսային նահանգի Շերգաթ քաղաքը:

Իրաքի խորհրդարանի խոսնակ Մուհամեդ ալ Խալբուսին դիմել է ՄԱԿ-ին եւ հումանիտար կազմակերպություններին օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին կարգադրել է Սալահ Էդ Դինում ճնաժամային խումբ ստեղծել զինվորականների մասնակցությամբ եւ ուղղաթիռներ ու ծանր տեխնիկա օեգտագործել մարդկանց փրկելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում