AM | RU
USD
EUR
RUB

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի՝ ՍԾՏՀ ԽՎ պատվո մեդալներից հրաժարվելու քայլը որևէ կերպ կապված չէ Հայաստանի հետ

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) երևանյան նստաշրջանի ընթացքում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակների կողմից վեհաժողովի պատվո մեդալներից հրաժարվելը որևէ կերպ կապված չէ Հայաստանի հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը նշեց, որ խնդիրը վերաբերում է տվյալ երեք պետությունների և Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի քարտուղարության հարաբերություններին:

«Հաշվի առնելով, որ վեհաժողովի նիստն անցկացվել է Հայաստանում, բնականաբար, տվյալ զարգացումները տեղի են ունեցել մեր երկրում: Յուրաքանչյուր պետություն պատվո մեդալներից հրաժարվելու հետ կապված ուներ իր պատճառաբանությունը, որը վերաբերում էր քարտուղարության հետ խնդիրներին»,- ասաց Արսեն Բաբայանը:

Վրացական պատվիրակության ներկայացուցիչը հայտարարել էր, որ պատվիրակության ղեկավարը հրաժարվում է մեդալից՝ չմեկնաբանելով այդ քայլը։ Մեդալից հրաժարվել էր նաև Թուրքիայի պատվիրակության ղեկավար Ջեմալ Օզթուրքը։ «Կարծում եմ՝ ես պատիվ չունեմ վերցնելու այդ մեդալը»,- ասել էր նա:

Պարզաբանվել էր, որ Թուրքիայի պատվիրակության ղեկավարը հրաժարվում է, քանի որ առայժմ մանդատ չի ստացել։ Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլդար Գուլիևը ևս հայտարարել էր, որ ինքն ընդամենը երկու տարի է աշխատում կառույցում և չի կարող նման մեդալ ստանալ։

Լրահոս
Վրաստանի Պանկիսի կիրճում բախումներից ավելի քան 40 մարդ է տուժել Շրի Լանկայում պայթյուններից հետո զոհերի թիվը հասել է 240-ի Թուրքիայում ամբոխը հարձակվել է ընդդիմության առաջնորդի վրա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 22 Պորոշենկոն հայտարարել է Ուկրաինայի նորընտիր նախագահին աջակցելու պատրաստակամության մասին Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից Զելենսկին հաղթում է Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Արցախի Նախագահը ՀՀ կառավարության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագին Շրի Լանկայում պայթյունների թիվը հասել է 8-ի. երկրի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել Հայաստանում առաջիկա օրերին կրկին տեղումներ են սպասվում Լավրովը կոչ է արել Ուկրաինայի ապագա իշխանություններին հարգել միջազգային իրավունքը ԵՄ-ն «բարեխիղճ» զբոսաշրջիկների համար կպարզեցնի վիզայի ձեռքբերման ընթացակարգը Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար Սուդանի ռազմական ոստիկանությունը նախկին նախագահի տանը հայտնաբերել է միլիոնավոր եվրոներ Լուկաշենկոն ջերմ հարաբերություններ է ակնկալում Ուկրաինայի հետ անկախ ընտրությունների արդյունքներից Թուրքիան կարող է սեփական ռազմական ինքնաթիռ ու ուղղաթիռ արտադրել Վալերիյ Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը Ադամ Շիֆը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը Հունիսի 9-ին ընտրություններ կանցկացվեն 14 համայնքներում Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են զինուժի մարտական պատրաստության համատեղ միջոցառումների կազմակերպման հարցեր Առաջարկ. Նախագահի նստավայրը անվանակոչել «Հանրապետության տուն» Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2200 կրակոց. ՊԲ Լիբիայում զոհերի թիվը հասել է 220-ի Հացամթերքը թանկացել է, հրուշակեղենն էժանացել Միքայել Մինասյան. Ռուսաստանը կարիք ունի դաշնակցային հարաբերությունների այնպիսի մոդելի, ինչպիսին ԱՄՆ-Իսրայել օրինակն է Դիլիջանի ոլորանները, Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները դժվարանցանելի են Բելգիայի թուրքական կազմակերպությունները հետևում են Հայոց ցեղասպանության ժխտման հնարավոր քրեականացմանը «Փաստ». Փաշինյանը կոշտ զրույց է ունեցել Ջանջուղազյանի հետ «Հրապարակ». Որոշ նախարարություններում ներթիմային գզվռտոցը սրվել է փոխնախարարների շրջանում «Ժողովուրդ». Դավիթ Սեդրակյանը միայն շահելու է պետտուրքի մասին օրենքի փոփոխությունից «Հրապարակ». Արցախում Սամվել Բաբայանի թեման «փակված» են համարում «Փաստ». Հովիկ Աբրահամյանը չի ցանկանում մեկնաբանել, բայց ուշադրությամբ հետևում է «Հրապարակ». Ընդամենը հանդիպում է կազմակերպել Արարատի մարզպետի հետ «Ժամանակ». Տպավորություն է, որ իշխանությունները մոռացել են Ցեղասպանության հերթական տարելիցի մասին «Ժամանակ». Տպավորություն է, որ իշխանությունները մոռացել են Ցեղասպանության հերթական տարելիցի մասին «Ժողովուրդ». Իչպես կարձագանքի ԲԴԽ-ն նախարարի գրությանը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 20
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan