Սիրիան կոչ է արել Թուրքիային դուրս բերել զորքերը հանրապետության տարածքից
29/11/2018 14:32
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին հայտարարել է արաբական երկրի տարածքից թուրքական զորքերի դուրս բերման անհրաժեշտության մասին:
Նա նաև նշել է, որ եթե Դամասկոսը դիվանագիտական միջոցներով չհասնի Թուրքիայի զորքերի դուրս բերմանը, ապա կներգրավվեն այլ միջոցներ:
Ջաֆարին հավելել է, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ուժերը, որոնք գտնվում են հանրապետության որոշ մասերում, պետք է ևս դուրս բերվեն Սիրիայից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում