Թրամփը հետաձգել է Պուտինի հետ հանդիպումը

Թրամփը հետաձգել է Պուտինի հետ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ G20-ի շրջանակում Արգենտինայում նախատեսված հանդիպումը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Թրամփը նման որոշում է կայացրել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի մասին զեկույցը լսելուց հետո: ԱՄՆ նախագահը նշել է, որ հիմնական պատճառ է դարձել այն փաստը, որ նավերն ու նավաստիները չեն վերադարձել Ուկրաինա:

«Ես անհամբերությամբ եմ սպասում նման նոր գագաթնաժողովի անցկացմանն անմիջապես այն բանից հետո, երբ իրավիճակը կարգավորվի»,– «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Թրամփը:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում հանդիպումը հետաձգելու մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում