Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է անում դադարեցնել ՌԴ հետ դիվանագիտական հարաբերությունները

Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է անում դադարեցնել ՌԴ հետ դիվանագիտական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը կարծում է, որ Կիևին անհրաժեշտ չեն Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները։ Նա նաև հավելել է, որ կողմ է Ռուսաստանի հետ կենսաչափական վիզային ռեժիմի գործարկմանը։ Այս մասին հայտնում է kommersant-ը։

«Ես անձամբ ու էմոցիոնալ առումով կարծում եմ, որ մեզ պետք չեն Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները»,-ասել է Կլիմկինը «Право на власть» թոք-շոուի ժամանակ։

Ուկրաինայի ԱԳ նախարարը կանխատեսում է, որ մոտ ժամանակներս կդադարեցվի երկու երկրների միջև կնքված մոտ 40 համաձայնագրերի գործունեությունը։

«Մենք վերջին շրջանում «սպանեցինք» 48 երկկողմ համաձայնագրեր։ Հաջորդ չափաբաժինը կլինի շատ շուտով, մոտ 40 պայմանագիր»,-ասել է Պավել Կլիմկինը։

Հիշեցնենք, որ ՌԴ-Ուկրաինա հարաբերությունները սրվեցին նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում տեղի ունեցած բախումից հետո, որի արդյունքում ՌԴ-ն առգրավել է Ուկրաինայի 3 ռազմանավերն ու նավաստիներին, որոնք, ըստ ռուսական կողմի, հատել էին իր ջրային տարածքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում