Brexit-ից հետո Լոնդոնը հարյուրավոր միլիարդ եվրոներ կկորցնի

Brexit-ից հետո Լոնդոնը հարյուրավոր միլիարդ եվրոներ կկորցնի

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Brexit-ի հետևանքով Լոնդոնի բանկերից և ֆինանսական ընկերություններից մոտ 800 միլիարդ եվրոյի ակտիվներ են փոխանցվելու Մայնի Ֆրանկֆուրտ: Հազարավոր բրիտանացի ֆինանսիստներ ևս նախատեսում են տեղափոխվել Գերմանիա:

«Մենք ակնկալում ենք, որ 750-800 միլիարդ եվրոյի ակտիվների տեղափոխում Լոնդոնից Ֆրանկֆուրտ, որի մեծ մասը կփոխանցվի 2019 թվականի առաջին եռամսյակում», – հայտնել են Frankfurt Main Finance-ից:

Բրիտանական և եվրոպական բանկերը ներկայումս որոշում են, արդյոք իրենց բիզնեսի միայն մի մասը տեղափոխել Լոնդոնից, թե բոլոր գործառույթները:

Ավելի վաղ News.ru- ն գրել էր, որ Brexit- ի նախագծի վերջնական քվեարկությունը տեղի կունենա երկու շաբաթվա ընթացքում: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը դեկտեմբերի 11-ին նախատեսում է հանդիպում անցկացնել: Այս մասին հայտնել էր Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մայը: Նոյեմբերի 25-ին Բրյուսելում հաստատվել էր Մեծ Բրիտանիայի Եվորապական Միությունից դուրս գալու մասին համաձայնագիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում