AM | RU
USD
EUR
RUB

Վանեցյանը հանդիպել է ՈՒԵՖԱ-ի նախագահին

 

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է ՈՒԵՖԱ-ի նախագահին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Եվրո-2020-ի որակավորման փուլի՝ Դուբլինում կայացած վիճակահանությանը մասնակցելու համար Իռլանդիայի մայրաքաղաք էր մեկնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, ՀՖՖ Հավաքականների ապահովման բաժնի պետ Դավիթ Ավանեսյանը և ՀՖՖ Հասարակության հետ կապերի և Լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը:

Դեկտեմբերի 1-ին՝ Դուբլինում, կայացավ քառակողմ հանդիպում ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի, ՈՒԵՖԱ-ի Ազգային ասոցիացիաների բաժնի տնօրեն Զորան Լակովիչի, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի և ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվեց համագործակցության լայն շրջանակ, մասնավորապես, գալիք 4 տարում Հայաստանի մարզերում ՀՖՖ կողմից իրականացվելիք ենթակառուցվածքային զարգացման ծրագրերը: Հայկական կողմը մանրամասն ներկայացրեց ազգային նոր մարզադաշտ կառուցելու ծրագրերը: ՈՒԵՖԱ-ի նախագահը պատրաստակամություն հայտնեց աջակցել ՀՖՖ-ին բոլոր հնարավոր միջոցներով, մասնավորապես, մարզադաշտի՝ ՈՒԵՖԱ-ի չափորոշիչներին համապատասխանելու, նախագծման, ՈՒԵՖԱ-ի փորձագետների աջակցության և մասնագիտական խորհրդատվության մասով:

Դեկտեմբերի 1-ին հանդիպում-սեմինարներ ունեցան նաև ՀՖՖ պատվիրակության մյուս անդամները: ՀՖՖ Հավաքական թիմերի ապահովման բաժնի պետ Դավիթ Ավանեսյանը մասնակցեց հավաքականների մենեջերների սեմինարի, որի ընթացքում քննարկվեցին Ազգերի Լիգայի մրցաշարի կազմակերպչական մի շարք հարցեր, ինչպես նաև Եվրո-2020-ի որակավորման փուլի հետ կապված մանրամասները:

ՀՖՖ Հասարակության հետ կապերի և Լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը մասնակցեց ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ֆեդերացիաների մամուլի քարտուղարների կոնֆերանսին, որի ընթացքում ներկայացվեցին մեդիայի ոլորտում Ազգերի Լիգայի մրցաշարի ձեռքբերումները, ինչպես նաև քննարկվեցին Եվրո-2020-ի որակավորման փուլի ընթացքում լուսաբանման, տեխնիկական, սոցիալական մեդիաներում ակտիվության, մեդիա գործընթացների հետ կապված այլ մանրամասներ:

Լրահոս
Ամերիկյան ԶԼՄ-ներն անդրադարձել են «աշխարհը գրաված» ռուսական զենքին Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 15 Հրապարակվեցին «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության պահանջները. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ի պաշտպանություն Ամուլսարի քայլերթի մասնակիցներն Ազատության հրապարակում են. ՈՒՂԻՂ Սեպտեմբերի 16-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 8 մարզում Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներին «Ո՞վ... ե՞ս...», կամ հիշողության թարմացման օպերացիա Լևոն Շիրինյանի հետ Քայլերթ Երևանի քաղաքապետարանի դիմացից՝ ի պաշտպանություն Ամուլսարի. ՈՒՂԻՂ Պաշտոնանկություն` Երևանի քաղաքապետարանում Երկրաշարժ Շիրակում Պուտինի խոսնակը մեկնաբանել է Պուտին-Քոչարյան հնարավոր հանդիպումը Ճարպն այրելու կանոնները Էրդողանը հայտարարել է Պատրիոտ համակարգերի գնման համար Թրամփի հետ բանակցելու մասին Թուրքիայում Գյուլենի գաղափարախոսությանը հարելու մեղադրանքով կալանավորվել է 223 սպա Սաուդյան Արաբիան հայտնել է, որ դրոնները հարձակվել են իր նավթ արդյունահանող գործարանների վրա Փաշինյանը Սևանի թերակղզում մասնակցում է ձկան փառատոնին Հայ առաքելական եկեղեցու պատասխանը` BBC-ի հրապարակմանը Անցնող շաբաթ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ.ՊԲ Հրապարակվել են ՍԴ երկու դատավորների հատուկ կարծիքները՝ Քոչարյանի գործով ՍԴ որոշման առնչությամբ Քաղաքացին հաղթեց քաղաքապետարանին Առկա են իրավական հիմնավորումներ, որոնք արգելում են Ամուլսարի շահագործումը. մասնագետների ասուլիսը՝ ուղիղ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վարդապետական աստիճանի արժանացած եկեղեցականներին Սաուդյան Արաբիայում այրվում է աշխարհի խոշորագույն նավթի գործարանը Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կոնգոյի նախագահին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին Բանկային գաղտնիք. «Երբ այս օրինագիծը նման ձևակերպումներով ընդունվի, շատերը խնդիրներ են ունենալու» «168 ժամ». «Սա բանակցություն է, բանակցային գործընթացում պետք է տաս ու վերցնես». Մեթյու Բրայզա Իլիա Երկրորդն ընդունել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահին «Փաստ». «Իմ քայլի» փակ նիստին զգուշացվել է՝ «լյապեր» չտալ «Հրապարակ». Կանանց թեմայով ուշագրավ պատմություններ «Ժողովուրդ»․ Նոր բացահայտում «Փաստ». Իշխանությունը նոր թիմ է հավաքագրում «Փաստ». Որոշ մարզպետներ ծախսեր են անում՝ կորցնելով իրականության զգացումը «Հրապարակ». Փաշինյանի ամերիկյան օրակարգը դեռ հստակեցված չէ «Փաստ». Փաշինյանը քաղաքական ամբիցիաներն ի կատար ածելու համար գործի է դնում ամբոխահաճությունը «Հրապարակ». Ամուլսարի հարցը «կարում» են Ավինյանի վրա «Ժամանակ». Ալեն Սիմոնյանի մերձավորներին մեղադրանք է առաջադրվել «Ժողովուրդ». Հովհաննես Իգիթյանին կփոխարինի այլ պատգամա­վո՞ր «Ժամանակ». Ձմեռային զորակոչի ժամանակահատվածը փոխվել է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan