Թրամփն առաջարկում է մաքս գանձել ԱՄՆ-ում ապաստան ստանալ ցանկացող միգրանտներից. BuzzFeed

Թրամփն առաջարկում է մաքս գանձել ԱՄՆ-ում ապաստան ստանալ ցանկացող միգրանտներից. BuzzFeed

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է ներգաղթյալների համար մաքսի սահմանման հնարավորությունը Միացյալ Նահանգների տարածքում ապաստանի ստացման դիմում տալու համար: Դեկտեմբերի 4-ին այս մասին հայտնել Է BuzzFeed պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Խոսքը վերաբերում է դեռեւս չհաստատված փաստաթղթին, որն ընդունման դեպքում կենթադրի 50 դոլարի չափով մաքսի գանձում համապատասխան խնդրագիր տալու համար, եթե հայցորդն արդեն գտնվում է ԱՄՆ-ի տարածքում: Ներկայում այդ ընթացակարգն իրականացվում է անվճար:

Հրատարակությունը հիշեցրել է, որ ներկայում ԱՄՆ-ի Քաղաքացիության եւ ներգաղթի ծառայության քննարկմանն է ներկայացված ապաստանի տրամադրման շուրջ 300 հազար միջնորդություն, որոնց համար, հիշյալ դիրեկտիվի համաձայն՝ պետք է 50 դոլար մաքս գանձվի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում