Ադրբեջանին «Бал-Э» համալիրի մատակարարումը ձախողվել է ՌԴ ՊՆ դիրքորոշման պատճառով

Ադրբեջանին «Бал-Э» համալիրի մատակարարումը ձախողվել է ՌԴ ՊՆ դիրքորոշման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ինչպես պարզել է kommersant-ը, Ադրբեջանի զինված ուժերին «Бал-Э» հրթիռային համակարգի մատակարարումը ձախողվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության դիրքորոշման պատճառով։

«Ռուսական զինվորականները համարել են, որ անգամ արտահանման համար փոփոխություններով այս հրթիռային համալիրը կարող է պոտենցիալ վտանգ լինել ՌԴ Կասպից ծովի նավատորմի համար, որոնք գտնվում են ռուսական տարածքային ջրերում։ ՌԴ-ի համար մեկ ապրանքի մատակարարումը մերժելը կրիտիկական չէ. վերջին տարիներին Բաքուն գնել է ռուսական զենք ու տեխնիկա՝ ընդհանուր առմամբ 5մլրդ դոլարի»,-գրում է kommersant-ը։

Ադրբեջանական զինված ուժերի՝ մոդիֆիկացված «Бал» համալիրի ձեռքբերման պատրաստակամության մասին առաջին տեղեկությունները հայտնվել էին 2014թ.-ին, երբ համալիրի արտադրող «Тактическое ракетное вооружение» կորպորացիան 2014թ.-ին Աստանայում տեղի ունեցած KADEX ռազմական տեխնիկայի ու զենքի ցուցահանդեսում ներկայացրեց այս համալիրը։

Այդպես, ադրբեջանական զինված ուժերին հետաքրքրեց «Бастион» ափային հրթիռային համալիրը, սակայն առարկայական բանակցություններ չեղան, քանի որ Մոսկվայից համապատասխան ազդանշան չեղավ։ Իսկ ահա «Бал» համալիրների հարցով շարունակություն եղավ, սակայն պայմանագրի կնքման գործը չհասավ, որի պատճառը ՌԴ պաշտպանության նախարարության տեսակետն էր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում