AM | RU
USD
EUR
RUB

Քննչականի հաղորդագրությունը նպատակ է հետապնդում ազդել և ճնշում գործադրել վերաքննիչ դատարանի ներքին համոզմունքի վրա. Արա Մինասյանի փաստաբանների հայտարարությունը

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am:  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Արա Մինասյանի փաստաբանները ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության վերաբերյալ հայտարարություն են տարածել։

«Այսօր առավոտյան ՀՀ Քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն ներկայացնելով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի անհատական բանկային տվյալներին վերաբերող տեղեկատվություն՝ զուգորդված համապատասխան լուսանկարներով:

Քննչական կոմիտեի գործողությունները ոչ այլ ինչ է, քան հասարակական կարծիքը մանիպուլացնելու և հանրությանը մոլորեցնելու փորձ, հակառակ դեպքում անհասկանալի է՝ ինչու է իրավապահ մարմինը հրապարակել Արա Մինասյանի բանկային հաշվին առկա դրամական միջոցների և բանկային պահատեղիների պարունակության մասին տվյալներ, երբ քննվող քրեական գործով պրոֆեսոր Մինասյանին ընդհանրապես չի վերագրվում կամ մեղսագրվում պետական սեփականություն հանդիսացող որևէ դրամական միջոց իր կամ այլ ֆիզիկական անձի սեփականությունը դարձնելուն ուղղված որևէ գործողություն կամ հանգամանք: Առկա չէ որևէ ապացույց կամ տվյալ, առ այն, որ պրոֆեսոր Մինասյանը տիրացել է պետական սեփականություն հանդիսացող որևէ գույքի կամ դրամական միջոցի: Եթե նման փաստեր իրավապահ մարմինն ունենար, ապա անկասկած, դրանք ներկայացրած կլիներ սույն գործի վերաբերյալ տարածած այս և մյուս հաղորդագրություններում:

Ավելին, անընդունելի է համապատասխան տեղեկությունների և լուսանկարների հրապարակումը նաև այն պատճառով, որ բանկային պահատեղիներում առկա գույքային միջոցները ձեռք են բերվել մինչև 2014 թվականը, և հետևաբար, առկա չէ որևէ ողջամիտ կապ նշված միջոցների և քննվող քրեական գործի միջև: Հետևաբար, քրեական գործի քննության այս փուլում համապատասխան լուսանկարների տարածումը բացառապես նպատակ է հետապնդում խեղաթյուրելու իրականությունը և ստվերել բժիշկ Մինասյանի հեղինակությունը:

Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ այս բովանդակության հաղորդագրության տարածումը դիտարկում ենք որպես ճնշում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վրա, որտեղ ներկայում քննվում է Առաջին ատյանի դատարանի կողմից պրոֆեսոր Ա. Մինասյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը: Քննչական կոմիտեի հաղորդագրության տարածումը նպատակ է հետապնդում ազդել և ճնշում գործադրել վերաքննիչ դատարանի ներքին համոզմունքի վրա և հանգեցնել գործի տվյալներից չբխող դատական ակտի կայացման:

Հիշեցնենք, որ Առաջին ատյանի դատարանը մերժել էր պրոֆեսոր Ա. Մինասյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը` պրոֆեսոր Ա. Մինասյանի` իրեն առաջադրված մեղադրանքի հետ առնչության բացակայության հիմքով: Հետևաբար, նման հաղորդագրության տարածումը ոչ միայն կոպտորեն խախտում է սահմանադրորեն ամրագրված անմեղության կանխավարկածի սկզբունքը, այլև առաջին ատյանի դատարանի դատական ակտով հաստատված Ա. Մինասյանի անմեղությունը:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ վերահաստատում ենք, որ մեր կողմից օրենքով սահմանված կարգով հետևողականորեն ձեռնարկվելու են բոլոր միջոցները սույն քրեական գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու, պրոֆեսոր Մինասյանի խախտված իրավունքները վերականգնելու և ապօրինություններ թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում։

Լրահոս
Պարոն վարչապետ, ներկայացրե՛ք Հայաստանի զարգացման Ձեր հստակ տեսլականը. Տեսանյութ Ո՞ւմ է ներկայացնում Պյոտր Սվիտալսկին մեր երկրում. Հրանտ Մելիք-Շահնազարյան Կարող է՝ Սվիտալսկին զանգել, լացել է. Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը դուրս եկան ոստիկանության շենքից Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Սպասում ենք Ադեկվադի տղաներին. Հրանտ Մելիք-Շահնազարյան (ՈՒՂԻՂ) ԼԳԲՏ համայնքի պաշտպանի պաշտպան Ոստիկանությունը բերման է ենթարկել «Ադեկվատ»-ի անդամներին Օրենքի գերակայությունը և իշխանությունների տարանջատման սկզբունքը պետք է հարգել. Ժոզեֆ Դոլը՝ Փաշինյանի կոչի մասին Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին և «Ադեկվատ» նախաձեռնության մի քանի այլ անդամների բերման են ենթարկել ոստիկանություն (Տեսանյութ) Անկարայում գյուլենականների հետ կապի մեղադրանքով 140 զինվորականի ձերբակալման որոշում է կայացվել Առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում անհիմն լինելու պատճառով. Լևոն Երանոսյան Լոռիում վաղը գազ չի լինի Հրապարակվել է ԵՄ-ՀՀ գործընկերության իրականացման զեկույցը Աննա Հակոբյան ջան, տեր կանգնեք ձեր խմբագրությանը, ձեռքից գնում է... Մխիթարյանը չի մեկնի Բաքու. պաշտոնական Ադրբեջանը նախապես չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացմամբ խախտել է ԵԱՀԿ հանձնառությունը. ՀՀ ԱԳՆ ԵԽԽՎ-ից քաղաքական գործիչներին հորդորում են զերծ մնալ արդարադատությանը միջամտելուց ՀՅԴ ԳՄ. Փաշինյանը որդեգրել է ժողովրդի գործոնը շահարկող մարտավարություն ՌԴ ԱԴԾ. Ահաբեկիչները քիմիական զենք և անօդաչուներ ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կժամանեն տարածաշրջան Կոնստանտին Տեր-Նակալյան. Միջադեպ եղել է միայն մամուլի էջերում Ճեպազրույց՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ Ադրբեջանի կողմից Մխիթարյանի ու հայկական ծագում ունեցող երկրպագուների նկատմամբ քայլը ՀՀ ԱԳՆ-ն համարում է ռասիզմի նոր դրսևորում Վաղը ԱԺ արտահերթ նիստ կլինի «Իրատես». Կառավարությունում էլ համաձայն չեն եղել Փաշինյանի երեկվա կոչերին «Ժամանակ». Ո՞վ է այն միակ դատավորը, ում հաջողվել է աննախադեպ հաջողություն գրանցել «Փաստ». Քանի՞ երկիր կա, ուր գործադիրի ներկայացուցիչը կոչ է անում ճնշել դատական իշխանությանը «Ժողովուրդ». Նախարարությունը «Գարդասիլ 4»-ի ներդրման համար դրամաշնորհ է ստացել «Հրապարակ». «Չեմ ուշացել, պոեզդ չի, որ ուշանաս» «Ժամանակ». Նոր օրենքով էլ չի լուծվում մարզպետների ընտրության հարցը «Հրապարակ». Փաշինյանին շատերն են զգուշացրել «Ժողովուրդ». Բակո Սահակյանը տվել է անհրաժեշտ պատասխաններ` հանդարտ, իրեն բնորոշ ձևով «Հրապարակ». ԲԴԽ անդամի հայտարարությունը տարբերվում է կառույցի դիրքորոշումից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 21 Կալանավորումների ալիք՝ Թուրքիայի բանակում և արտգործնախարարությունում Ավարտվել է Բակո Սահակյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորագիր ներկայացնելը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում. Բակո Սահակյան (Տեսանյութ) Հայտնի է դարձել՝ ինչ հիմքով է դատավորը կասեցրել Մարտի 1-ի գործի վարույթը և դիմել ՍԴ Բացառում եմ, որ մենք ունենանք այդպիսի լարվածություն. Բակո Սահակյան ՀՅԴ-ն հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել է. այն ուղարկվել է Սահմանադրական դատարան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan