Վրաստանի նախագահի երդմնակալությունը տեղի կունենա Թելավիում

Վրաստանի նախագահի երդմնակալությունը տեղի կունենա Թելավիում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին՝ Վրաստանի արևելքում գտնվող Թելավի քաղաքում։ Այս մասին հայտնում է civil.ge-ն։

Այս որոշումը նորընտիր նախագահը հայտնեց դեկտեմբերի 5-ին, որը հաստատվել է երկրի ղեկավարության հետ խորհրդակցություններով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ երդմնակալության անցկացման համար դիտարկվել է 2 քաղաք՝ Փոփին ու Թելավին։

Զուրաբիշվիլիի վարչակազմի ապագա ղեկավար Լաշա Ժվանիան ասել է, որ Թելավիում երդմնակալությունն անցկացնելու ուղերձն այն է, որ ամենից առաջ նախագահը լինելու է շրջանների նախագահը ու մեծ ուշադրություն է հատկացնելու դրանց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում