Սպառողական շուկայում նոյեմբերին արձանագրվել է գնաճ

Սպառողական շուկայում նոյեմբերին արձանագրվել է գնաճ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: 2018թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.0% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.1% գնաճով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) և ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 2.0% և 0.4%-ով, իսկ ծառայությունների սակագները՝ 0.2%-ով:

2018թ. հունվար-նոյեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.03%, ինչը 0.07%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված համապատասխան ցուցանիշից (0.1% հավելաճ):

2018թ. նոյեմբերին 2017թ. նոյեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.8%, այդ թվում, սննդամթերքինը (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ)` 101.7%, ոչ պարենային ապրանքներինը՝ 103.7%, ծառայությունների սակագներինը` 100.7%, իսկ հունվար-նոյեմբերին 2017թ. հունվար-նոյեմբերի համեմատ` համապատասխանաբար 102.6%, 102.6%, 104.6% և 101.2%:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2018թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.7-1.3%-ով: Մայրաքաղաքում արձանագրվել է սպառողական գների 1.1% հավելաճ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում