Դատախազությունում ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելու նպատակով թեժ գիծ է գործում

Դատախազությունում ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելու նպատակով թեժ գիծ է գործում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ գլխավոր դատախազությունում ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն հաղորդելու նպատակով թեժ գիծ է գործում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 9-ին թեժ գիծը գործելու է շուրջօրյա: «Առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն հաղորդելու համար կարող եք զանգահարել՝ /010 511-603/ հեռախոսահամարով»,-նշված է գրառման մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում