Սկսվել է Մակրոնի և արհմիությունների ու կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը

Սկսվել է Մակրոնի և արհմիությունների ու կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ելիսեյան պալատում երկուշաբթի սկսվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և արհմիությունների ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը: Պատվիրակների ժամանման և հանդիպման սկսվելու կադրերը հեռարձակել է BFM հեռուստաալիքը:

Ընդհանուր առմամբ հանդիպմանը եկել է 30-40 պատվիրակ: Հանդիպման մասնակիցների թվում են նաև նախարարների կաբինետի ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետ Էդուար Ֆիլիպը, ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաները, բնապահպանության նախարար Ֆրանսուա դե Ռյուժին և Էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը:

Նիստի արդյունքներով նախագահը պետք է հանդես գա ազգին հղված ուղերձով: Նախագահի ելույթը նախատեսված է այսօր` երեկոյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում