Դոդոնը ժամանակավորապես հեռացվել է Մոլդովայի նախագահի պաշտոնից

Դոդոնը ժամանակավորապես հեռացվել է Մոլդովայի նախագահի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Մոլդովայի սահմանադրական դատարանը կրկին Իգոր Դոդոնին ժամանակավորապես հեռացրել է նախագահի պաշտոնից, նրա կողմից հավանությանը չարժանացած հինգ օրենքներն ընդունելու նպատակով:

«Հանգամանքներ կան, որոնք արդարացնում են նախագահի ժամանակավոր հեռացումը: Դա պայմանավորված է այն փաստով, որ նախագահը հրաժարվում է կատարել սահմանադրական պարտավորություններն ու չի ստորագրում խորհրդարանի ընդունած օրենքները: Սահմանադրության 91-րդ հոդվածը թույլ է տալիս, որ նման դեպքերում որոշումները նախագահի փոխարեն ստորագրի խորհրդարանի նախագահը», – հայտարարել է սահմանադրական դատարանի նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում