ՄԱԿ-ը կանխատեսում է, թե 2019-ին որքան փախստական կվերադառնա Սիրիա

ՄԱԿ-ը կանխատեսում է, թե 2019-ին որքան փախստական կվերադառնա Սիրիա

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՄԱԿ-ի հումանիտար գործակալությունը 5,5 միլիարդ դոլար կտրամադրի օգնելու համար այն պետություններին, որոնք ընդունել են փախստականներ Սիրիայից։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։ Օգնության ծրագիրը երկու տարվա համար է։

ՄԱԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ ներկա պահին կանխատեսում են, որ 2019-ին մինչև 250 հազար սիրիացի կվերադառնա հայրենիք, այդ թիվը կարող է աճել կամ նվազել՝ հաշվի առնելով այն, թե ինչպես կկարողանան լուծել նրանց վերադարձին խոչընդոտող խնդիրները։

ՄԱԿ-ի տվյալներով, ներկա պահին աշխարհում պաշտոնապես հաշվում են 5 միլիոն 654 հազար 765 փախստական Սիրիայից։ Նրանց մեծ մասը Թուրքիայում են, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում և Եգիպտոսում։ Շուրջ մեկ միլիոն սիրիացի երեխա է ծնվել իրենց հայրենիքի սահմաններից դուրս։ Այս տարի Սիրիա է վերադարձել 37 հազար 240 մարդ, ինչը 13 հազարով քիչ է նախորդ տարվա համեմատ (50հազար 901)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում