Թերեզա Մեյը լքել է ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովը

Թերեզա Մեյը լքել է ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Բրյուսելում, ԵՄ գագաթնաժողովում Brexit-ի վերաբերյալ հայտարարության հրապարակումից հետո, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը լքել է նիստերի դահլիճը, գրում է Գազետա.ռու-ն:

Ըստ աղբյուրի՝ վարչապետը որևէ հայտարարություն չի արել և մտադրություն չի էլ ունեցել պատասխանել լրագրողների հարցերին:

Նշենք, որ Բրյուսելը պաշտոնապես հաստատել է՝ Brexit-ի վերաբերյալ նոր բանակցություններ չեն լինի, և բրիտանական խորհրդարանում վավերացման պետք է դրվի արդեն եղած փաստաթուղթը։ Այս մասին ասված է Բրյուսելում անցկացված ԵՄ գագաթնաժողովի հայտարարության տեքստում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում