Տիգրան Սարգսյանը ԵՏՀ- ի համար կարեւորում է գործարար համայնքում թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները

Տիգրան Սարգսյանը ԵՏՀ- ի համար կարեւորում է գործարար համայնքում թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության երկրների բիզնես-համայնքներից ակնկալում է Եվրասիական օրակարգի բոլոր հարցերում առավել ակտիվ ներգրավվածություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին դեկտեմբերի 14-ին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ ԵՏՀ-ի ևԵԱՏՄ-ի Գործարար խորհրդի Փոխգործակցության գծով Կոնսուլտացիոն խորհրդի երրորդ նիստում։

«Եվրասիական տնտեսական միության գործարար խորհուրդը չպետք է մնա մի կողմում, եւ ես հորդորում եմ ձեզ առավել ակտիվ մասնակցություն ունենալ հանձնաժողովի հաջորդ տարվա օրակարգում՝ բոլոր ուղղություններով», – ասել է Տիգրան Սարգսյանը:

Ամփոփելով 2018 թվականի աշխատանքները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահը ձեռքբերումների շարքում առանձնացրել է ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը, որի ստեղծման գործում իրենց մասնակցությունն են բերել ԵԱՏՄ գործարար համայնքի ներկայացուցիչները: Այս փաստաթղթի շնորհիվ կրճատվել է ժամանակը, որը ձեռնարկատերերը պետք է ծախսեին մաքսային ընթացակարգերն անցնելիս՝ ներդնելով առաջադեմ թվային տեխնոլոգիաները:

Անդրադառնալով Հանձնաժողովի գործունեության միջազգային ուղուն, Տիգրան Սարգսյանը կոչ արեց գործարար հանրությանը ավելի սերտորեն աշխատել ԵՏՀ- ի հետ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաջորդ կարևոր քայլը անցնող տարում, ըստ Սարգսյանի, թվային օրակարգն էր: «Մեզ համար կարեւոր է, որ բիզնեսի վրա լրացուցիչ բեռ չլինի, եւ գործարար համայնքը կարողանա զգալ թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները», – եզրափակել է Տիգրան Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում