«Հրապարակ». Շիրակում Նազելի Բաղդասարյանը ավելի շատ քվե է հավաքել, քան նախկին քաղաքապետը

«Հրապարակ». Շիրակում Նազելի Բաղդասարյանը ավելի շատ քվե է հավաքել, քան նախկին քաղաքապետը

«Հրապարակ» թերթը գրում է. «Շիրակում մեծ զարմանք են ապրել «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածու Նազելի Բաղդասարյանի հավաքած քվեներից։ Մարզպետի խորհրդականը, որը նաև «Ցայգ» հեռուստաընկերության «Իրականում» հաղորդման հեղինակն է, և ԱԺ նախորդ ընտրություններում զբաղվում էր ՀՅԴ թեկնածուների PR-ով, հավաքել է 4 հազար 771 ձայն՝ մոտ հազար ձայն ավելի, քան Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Գյումրիում խոսում են, որ Բաղդասարյանը մանդատ կստանա Մարտուն Գրիգորյանի շնորհիվ, ով աջակցել, որ նա այդքան ձայն հավաքի, որ ԱԺ-ում իր ձայնը լսելի դառնա։ Բացի դա, նրանց միջև խնամիական կապ կա»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում