«Ժողովուրդ». Նախաքննական մարմինն արդեն հայտնաբերել է քրեական գործով հետախուզվողին

«Ժողովուրդ». Նախաքննական մարմինն արդեն հայտնաբերել է քրեական գործով հետախուզվողին

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները հայտնաբերել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի դեմ խոշոր չափերի կաշառք վերցնելու համար հարուցված քրեական գործով հետախուզվողին:

Մասնավորապես, այս գործով հետախուզման մեջ էր գտնվում Սևանի հոգեբուժարանի կլինիկայի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանը: Այս գործի շրջանակներում տրվել է նաև Կարապետյանի անունը, քանի որ նա Արամ Հարությունյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է: Ու ցուցմունք կա այն մասին, որ գործարար Սիլվա Համբարձումյանը 8 մլն դոլարը փոխանցել է Դուբայի իրեն տված հաշվեհամարին` Արաքս Դիլանյանի հաշվին: Իսկ ահա Արաքս Դիլանյանը հենց նույն օրն արդեն իր հաշվից փոխանցել է Արամ Հարությունյանի 3 հայտնի գործընկերներին` Վիկտոր Մարտիրոսյանին, Արմեն Խաչատրյանին ու Գագիկ Կարապետյանին: Եվ ահա մեզ երեկ հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինն արդեն հայտնաբերել է Գագիկ Կարապետյանին:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում