Զախարովա. Մենք թույլ չենք տա որևէ շանտաժ Հայաստանի նկատմամբ

Զախարովա. Մենք թույլ չենք տա որևէ շանտաժ Հայաստանի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևանի ու Մոսկվայի միջև կնքվելիք հուշագրի մասին հայտարարությանը։

«Դուք ուղղակի չեք նայել այդ հարցազրույցը։ Ով տեսել է, նրա մոտ հարցեր, տարընթերցումներ չեն առաջացել»,– ասել է նա՝ ավելացնելով, որ ողջ հարցազրույցը վերծանվել ու տեղադրվել է նախարարարության պաշտոնական էջում։

Նա մանրամասնել է, որ խոսքը եղել է ռազմական լաբորատորիաների մասին։ Զախարովան շնորհակալություն է հայտնել հայաստանցի լրագրողներին, ովքեր զանգահարել են ու ճշտել, թե ինչի մասին է խոսքը, չեն տարածել հարցեր առաջացնող տեքստեր։

«Շատ շնորհակալություն հստակեցումների համար, որոնք արվել են»,– ասել է նա։

Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հայտարարությանը, որ հույս էր հայտնել Հայաստանը կկարողանա դիմակայել ԱՄՆ շանտաժին, Զախարովան ասել է՝ ավելացնելու ոչինչ չունի։

«Մենք թույլ չենք տա ցանկացած շանտաժ այն պետության նկատմամբ, որը գտնվում է սեփական պետականության կազմավորման դժվար, իր ապագայի փնտրտուքների, դրանց հստակեցման ճանապարհին»,-ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում