Ֆրանսիան կպահպանի ռազմական ներկայությունը Սիրիայում

Ֆրանսիան կպահպանի ռազմական ներկայությունը Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ֆրանսիան կպահպանի իր ռազմական ներկայությունը Սիրիայում, չնայած այդ երկրից զորքերը դուրս բերելու Միացյալ Նահանգների որոշմանը, քանի որ Փարիզում գտնում են, որ ահաբեկչության դեմ պայքարը դեռեւս ավարտված չէ, հայտարարել է Ֆրանիսայի ԱԳՆ-ին առընթեր եվրոպական գործերի նախարար Նատալի Լուազոն:

«Ներկայում մենք, իհարկե, մնում ենք Սիրիայում, քանի որ ԻՊ-ի (Ռուսաստանում արգելված) դեմ պայքարի հարցը հիմնականն Է մնում», – ասել է Լուազոն CNews հեռուստաալիքի եթերում:

Նախարարը նշել է, որ, չնայած հաջողություններին, ահաբեկչության դեմ պայքարը դեռ ավարտված չէ:

«Ահաբեկչության դեմ պայքարն ավարտված չէ: Մեծ հաջողություններ են արձանագրվել, դա ճիշտ է, մենք Սիրիայում շատ բան ենք արել կոալիցիայի հետ միասին, սակայն պայքարը շարունակվում է, մենք այն կշարունակենք», – հավելել է Լուազոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում