Պենտագոնի ղեկավարը հրաժարական է տվել՝ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով

Պենտագոնի ղեկավարը հրաժարական է տվել՝ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am:  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 20-ի երեկոյան իրեն հատուկ ձևով՝ թվիթերով, հայտարարեց, որ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը հեռանում է իր պաշտոնից։ Մետիսի պաշտոնանկության մասին լուրերը վաղուց էին շրջանառվում։ Հայտնի էր նաև Թրամփի ու Մատիսի միջև մի շարք առանցքային հարցերում տարաձայնությունների մասին։ Այս մասին գրում է RIA-ն։

Ջեյմս Մետիսը Թրամփին ուղղված նամակում բացատրել է, որ հրաժարական է տալիս, որպեսզի նա կարողանա գտնել հայացքներով ավելի մոտ պաշտպանության նախարար։

Այս հայտարարությունն արվել է մեկ օր անց, երբ Թրամփը հայտարարեց Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման մասին։ Ինչպես գրել է New York Times-ը, Մետիսը բազմիցս փորձել է Թրամփին հակառակում համոզել նախագահին։

Նշվում է, որ Մետիսը նաև համաձայն չի եղել Մեքսիկայի սահմանին պատի կառւցման հետ։ Այս հարցն այժմ գլխավոր թեման է կառավարության ֆինանսավորման քննարկումներում։

Ամերիկյան վերլուծաբանները կարծում են, որ Մետիսի հրաժարականն անխուսափելի էր տարաձայնությունների պատճառով, սակայն Թրամփին շատ դժվար կլինի գտնել այդպիսի որոկավորված ու փորձառու պաշտպանության նախարար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում