Ալեքսանդր Լուկաշենկոն Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին որոշման նախագիծ է ստորագրել

Ալեքսանդր Լուկաշենկոն Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին որոշման նախագիծ է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծ՝ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին, հայտնում է «Belta» գործակալությունը:

«Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարն արդեն այցելել է Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան և Ռուսաստան: Այդ երկրների ղեկավարները հավանություն են տվել բելառուսական կողմի թեկնածությանը: Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես աջակցում է Ստանիսլավ Զասի նշանակմանը` ստորագրելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը», – ասված է հաղորդագրության մեջ:

Այսօր Լուկաշենկոն աշխատանքային հանդիպում է անցկացրել Զասի հետ:

Նշենք, որ այս փաստաթուղթը պետք է ստորագրեն ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում