Սերբիայի հարավում գնացքը բախվել Է ավտոբուսին

Սերբիայի հարավում գնացքը բախվել Է ավտոբուսին

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն երեք մարդ Է զոհվել, եւս ավելի քան 20-ը՝ տուժել գնացքի եւ երթուղային ավտոբուսի բախման հետեւանքով, որը տեղի Է ունեցել Սերբիայի հարավի Նիշ քաղաքի մերձակա Դոն-Մեջուրովո երկաթուղային անցուղում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 21-ին հայտնել Է Սերբիայի ազգային հեռուստատեսությունը:

Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառները պարզվում են: Վթարի վայրում աշխատում են ոստիկանությունը եւ շտապօգնության բրիգադը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում