Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու որոշման դեմ

Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու որոշման դեմ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Ազգային Ժողովի պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Գլխավոր դատախազությունը ստացել է դատարանի որոշումը, այն հիմնավոր չէ, և Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու դատարանի որոշման դեմ»,- ասաց Արևիկ Խաչատրյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում