ԱՄՆ-ին «կրկին հզոր» դառնալու համար ժամանակ պետք կգա. Զախարովա

ԱՄՆ-ին «կրկին հզոր» դառնալու համար ժամանակ պետք կգա. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքի իր էջում մեկնաբանել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դենիել Քոութսի այն հայտարարությունը, որ հատուկ ծառայության կարծիքով, Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը միջամտել են Միացյալ նահանգներում 2018 թվականին կայացած ընտրություններին։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։

«Ամերիկացի ժողովրդին համաշխարհային ծաղրի են ենթարկում նրանք, որոնք հնարավորություն ունեն ազդել նմանօրինակ որոշումների ընդունման վրա։ Նման մեթոդներով ԱՄՆ-ը միանգամից չէ, որ «կրկին հզոր» կդառնա, քանի որ աշխարհի տիրակալների վարքը, բացի արհամարհանքից և նողկանքից, այլ բան չի առաջացնում»,- գրել է Զախարովան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում