Փարիզում այսօր արդեն 30 մարդ է ձերբակալվել բողոքի ցույցերի ընթացքում

Փարիզում այսօր արդեն 30 մարդ է ձերբակալվել բողոքի ցույցերի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Այսօր Փարիզում վերսկսկված «դեղին ժիլետների» ակցիայի ընթացքում 30 մարդ է ձերբակալվել։ Փարիզի ոստիկանությանը հղում անելով՝ ռուսական լրատվամիջոցները գրում են, որ ձերբակալվածներից երեքը կալանքի տակ են։

Հաղորդվել էր, որ այսօրվա բողոքի ցույցին միացել է մոտ 800 քաղաքացի։ Բողոքի ակցիաներ են ընթանում ոչ միայն մայրաքաղաքում, այլև Մարսելում, Բորդոյում, Լիոնում և այլուր:

«Դեղին ժիլետները» անհամաձայնություն են հայտնում Ֆրանսիայում բենզինի և դիզելային վառելիք գների բարձրացման՝ իշխանությունների մտադրությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում