Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի սահմանին

Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի սահմանին

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.amԻսրայելի զինվորականները Սիրիայի սահմանին կրակ են բացել զինված մարդկանց խմբի վրա, հայտնում է Իսրայելի բանակի թվիթերյան էջը:

«Իսրայելական զորքը կրակ է արձակել զինված կասկածելի անձանց ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունից հավելել են, որ զինված մարդիկ Իսրայելի ուղղությամբ հատել են սիրիական սահմանի մոտ գտնվող «Ալֆա» գիծը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում