Մակրոնը ցավում է Թրամփի որոշման համար

Մակրոնը ցավում է Թրամփի որոշման համար

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ ցավում է Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման համար։

Կիրակի օրը Չադում մամուլի կոնֆերասի ժամանակ Մակրոնն ասել է, որ «դաշնակիցը պետք է հուսալի լինի» ու ընդգծել քրդերի ղեկավարած Սիրիայի ժողովրդական ուժերի աշխատանքի կարևորությունը, որը վերահսկողություն է հաստատել Սիրիայի հյուսիսային և արևելյան հատվածներում այսպես կոչված Իսլամական պետությունից։

«Լինել դաշնակից, նշանակում է կռվել ուս-ուսի։ Սա ամենակարևոր բանն է պետությունների ղեկավարների ու ռազմական ղեկավարների համար»,-ասել է Մակրոնը։

Հիշեցնենք, որ Թրամփը դեկտեմբերի 19-ին հայտնեց Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման որոշման մասին, նշելով, որ Իսլամական պետության դեմ պատերազմն ավարտված է ու խմբավորումն էլ պարտված։

Հետևեք մեզ նաև Telegram-ում